Թուրքիան ՆԱՏՕ-ին չի տեղեկացրել Ռուսաստանից C-400 համակարգերը գնելու մասին

Թուրքիան ՆԱՏՕ-ին մանրամասներ չի ներկայացրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ  C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ, ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից: 

«Այս պահին ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ  C-400-ներ չի օգտագործում: ՆԱՏՕ-ին որեւէ նոր գնումների մասին չեն տեղեկացրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը` մեկնաբանելով նոր պայմանագիրը, որի մասին տեղեկություններն ավելի վաղ հաստատել են ռուսական եւ թուրքական կողմերը: 

Ընդ որում, դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները ռազմատեխնիկական ձեռքբերումների մասին որոշումներն ինքնուրույն են կայացնում:

«Թե ինչ զինատեսակ գնել, որոշում են անդամները: ՆԱՏՕ-ի համար կարեւոր է, որ դաշնակիցների ձեռք բերած զինատեսակները հնարավոր լինի համատեղ օգտագործել: Մեր զինված ուժերի գործակցության հնարավորությունը ֆունդամենտալ կարեւոր է` մեր գործողություններն իրականացնելու համար»,- հավելել է դաշինքի ներկայացուցիչը: 

Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան արդեն փոխանցել է ՌԴ-ին C-400 համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը թուրքական կողմին արդեն մտահոգություն է հայտնել նոր պայմանագրի վերաբերյալ: Պենտագոնից նշել են, որ իրենց մտահոգությունն արդեն փոխանցել են Թուրքիային եւ խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ: «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ»,- կարծում են Պենտագոնում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի ﬕջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 ﬕլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոﬔրսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների ﬕ աղբյուր:

Հրատարակությունը գրում Է, որ թուրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվում Է, որ դա աﬔնախոշոր պարտավորագիրն Է, որը երբեւԷ կնքվել Է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ﬕջեւ: «Կորﬔրսանտի» տեղեկություններով՝ C-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրուﬕց հետո ﬓացել են ﬕ քանի բաց հարցեր: «Նախ, «ՌոսօբորոնԷքսպորտի» կողﬕց ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առանձին քննարկել: Երկրորդ՝ Թուրքիան մտադիր Է C-400 համակարգերի արտադրություն կազմակերպել իր տարածքում:

Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել Է թերթը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան որեւէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից եւ «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:

Էրդողանը հիշեցրել է Արեւմուտքին, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին:

Հուլիսի 14-ին ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար C-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ գործակալության՝ Թուրքիան Ռուսաստանից C-400 համակարգի առաջին 2 դիվիզիոնն ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ն արտադրվելու է Թուրքիայի տարածքում:

2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ C-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում, կողմերը եւս քննարկում էին C-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ կողմերն ավարտել են C-400 ԶՀՀ-ների վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են քննարկել ֆինանսական հարցերը:

Թուրք պաշտոնյան նաեւ հայտնել է, որ C-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին եւ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաեւ համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:

Ամիսներ առաջ հեղինակավոր Bloomberg–ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել C–400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։

Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան C–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրքիայում։ Օրեր անց ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատեց, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ավարտել են Թուրքիային C-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը, մնացել են միայն վարչական հարցերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ անհնար է Թուրքիայում C-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:

Այս գործարքին անդրադարձել էր նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ նշելով, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։ «Դա սուվերեն որոշում է»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «արդյո՞ք ԱՄՆ-ն հավանություն է տալիս նման գործողություններին»։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ հիմնական խնդիրն այն է, որ ռուսական եւ ՆԱՏՕ-ի համակարգերը ծրագրային անհամատեղելիություն ունեն։

Այս գործարքի վերաբերյալ Bloomberg-ը հետաքրքիր դիտարկում է անում: «Հաշվի առնելով ՌԴ-ՆԱՏՕ լարված հարաբերությունները, Ռուսաստանի հետ ռազմական գործարքի կայացումը նշանակում է, որ Անկարան երես է թեքել Հյուսիսատլանտյան դաշինքից»,- նշում են գործակալության փորձագետները:

Տպել
2713 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել