Ֆլորիդայում Իրմա փոթորկից հետո հայ համայնքն ապահով է

13/09/2017 schedule09:06

«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», - հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին, գրում է Ամերիկայի ձայնը:  

Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ եւ ապակիներ: Հայր Վարդանն արդեն խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ.

«Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»:

Վարդան Ջուլֆայանի խոսքով, փոթորիկը շարունակվեց շաբաթ երեկոյից մինչեւ կիրակի գիշեր: Չնայած կանխատեսումների, Իրմա ծովամրրիկի պատճառած վնասները շատ ավելի քիչ էին՝ ու թեեւ գրանցված են մարդկային զոհեր, լայնածավալ աղետից հնարավոր եղավ խուսափել:

Թեթեւ վնասներ կան նաեւ Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջանում, չնայած ինքը եկեղեցին կարծես թե չի տուժել, պատմում է հայր Վարդանը. «Գմբեթը, խաչը կանգուն են, եկեղեցին կանգուն է: Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»:

Այս կիրակի տեղի հայ համայնքը հավաքվելու է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշելու Խաչի տոնը՝ Խաչվերացը, ինչպես նաեւ միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը:

Տպել
1118 դիտում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին՝ վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ