Իշխանությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին մտածելու «դուխ» անգամ չունի. Արամ Սարգսյան

11/09/2017 schedule19:57

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն, ինչպես գիտենք, ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Օրենքի այս նախագիծը, իհարկե, դեռ կհասցնի հայկական ներքաղաքական օրակարգում  լուրջ քննարկվել: Բայց մինչ այդ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այս նախագծի նպատակի կապակցությամբ նշեց, թե այս նախաձեռնության նպատակն ավելի շատ Հայաստանի Հանրապետության հանրությանն է ուղղված, այլ ոչ կառավարությանը կամ Ռուսաստանի իշխանությանը:

«Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը հույսը դնի ինքն իր վրա ու չվախենա: Մենք չենք ասում՝ ռուսները վատն են ու նրանց հետ չարժե ոչ մի առնչություն ունենալ, ռուսների հետ կարելի է փոխադարձ հարաբերություններ ունենալ: Բայց մենք ասում ենք, որ դա չի նշանակում, թե ռուսները մեզ պետք է թելադրեն: Մեր ամբողջ էներգետիկ համակարգը կենտրոնացրել են իրենց ձեռքում եւ դա սարքել են մահակ մեր պետության գլխին: Ինչո՞ւ մենք պետք է շարունակենք պահել այն, ինչը թվային առումով հիմնավորել ենք, որ մեզ ի վնաս է: Մարդը նախ պետք է չվախենա մտածել, որ ինքն այդ կառույցից կարող է դուրս գալ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը՝ իշխանությունները «Ելք»-ի այս նախաձեռնությունը չեն ողջունելու, ավելին՝ դեմ են լինելու դրան: Սակայն անգամ դեմ լինելով, եթե իհարկե ցանկանան, կարող են դրանից օգուտներ քաղել՝ հենց միայն նման հարց օրակարգում ունենալու հանգամանքը «թանկ ծախելով»:

«Նախ՝ քաղաքական մեծամասնությունը, եթե խելոք լինի ու առաջնորդվի Հայաստանի Հանրապետության զուտ պետական շահերից, ինքը կարող է այս նախաձեռնությունից լուրջ օգուտներ քաղել: Խելոք իշխանությունը նույնիսկ կդիմեր իր ընդդիմությանը, որ իր ընդդիմությունը նման քայլեր աներ, այլ ոչ թե բոլոր ուղիներով կփորձեր խոչընդոտել, կփորձեր քայքայել այդ ընդդիմությունը: Մենք քաղաքական մեծամասնությանը կոչ ենք անում, թող գան, քվեարկեն այս նախաձեռնությանը, եթե չեն էլ քվեարկում, կարող են գնալ ու Աբխազիայի երկաթուղու բացման շուրջ ինչ-որ բան կորզել, դրա դիմաց կարող են լրացուցիչ զենքի պաշարներ բերել Հայաստան, դրա դիմաց կարող են Ղարաբաղի հիմնահարցում իրենց դիրքերն ուժեղացնել, ես դա մեծ ձեռքբերում կհամարեմ նաեւ «Ելք»-ի կողմից, որ կարողացանք հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մեր շնորհիվ, կարողացավ նման բաներ անել: Բայց իրենք դրան էլ ընդունակ չեն: Այս իշխանությունն անգամ բարձրաձայն նման բան մտածելուց է վախենում՝ իր տանն անգամ, որ հանկարծ ռուսները կլսեն, կասեն՝ այս ի՞նչ խաղեր ես խաղում ու վե՛րջ՝ պրծավ իր իշխանությունը՝ էլ ինքը չի կարող վերարտադրվել: Այիսնքն՝ այս իշխանությունն այդքան «դուխ» չունի, որ որեւէ ընդդիմադիր ուժի ասի՝ արի պայմանավորվենք, դուք այս քայլն արեք, որ մենք էլ գնանք այսինչ բանը բերենք, ո՞ւր էր՝ մի այդպիսի իշխանություն ունենայինք, որ երկրի շահից ելնելով՝ ինչ-որ քայլեր աներ ու ռուսներից բան պոկեր. չկա այդպիսի իշխանություն, ցավոք սրտի՝ չկա»,- շեշտեց Արամ Սարգսյանը:

Ինչեւէ, փորձեցինք ոչ թե ենթադրել, այլ ուղիղ հարցով պարզել, թե իշխանություններն ինչպես են վերաբերվում «Ելք»- նախաձեռնությանը: Այս կապակցությամբ armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե խիստ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությանը եւ հավելեց, թե նման հիմքեր բացարձակապես չկան, եւ այդ հարցի կապակցությամբ բոլո պատասխանները կտրվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ Բաղդասարյանը նշեց, թե նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը «Ելք»-ի  ու առհասարակ՝ ԱԺ-ում ներկայացված յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց նաեւ հավելեց. «Բնականաբար դա քաղաքական ուժի իրավունքն է, բայց չի նշանակում որ նրանք պետք է մեկ ուղղվածությամբ իրենց  հակվածությունը դնեն ու բերեն Ազգային Ժողովում քննարկման առարկա դարձնելու: Մեր քաղաքական դիրքորոշման մեջ, արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա, մեր ընտրությունը ճիշտ է կատարված: Բայց մենք մեր համագործակցությունը հետագայում պետք է զարգացնենք նաեւ եվրոպական ընտանիքի հետ, եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ»:

Ամեն դպքում, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ԵԱՏՄ- Հայաստան հարաբերություններում այս նախաձեռնությունները չեն կարող օգուտ տալ, բայց նաեւ հավելեց, թե ոչ էլ վնաս կտան այն հարաբերություններին:

Որ իշխող ՀՀԿ-ն պետք է դեմ լինի նման նախաձեռնությանը, թերեւս պարզ է ու հասկանալի՝ հենց իրենց կուսակցապետ ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նման որոշում կայացրել, ու իրենք էլ՝ ամբողջ քաղաքական թիմով մինչ օրս փորձում են գովերգել այդ որոշումը: Բայց քանի որ հատկապես հիմա շատ է քննարկվում ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում մեր երկրի կրած վնասները, ուստի առնվազն հետաքրքիր է, թե օրինակ խորհրդարանական մյուս ուժերն ինչպիսի դիրքորոշում կզբաղեցնեն ԵԱՏՄ-նից դուրս գալու օրենսդրական նախաձեռնության նկատմամբ: Այս հարցի պատասխանը սեպտեմբերի 11-ին մասամբ տվեց օրինակ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Աժ-ում այս հարցի կապակցությամբ նա տարակուսանք հայտնեց, թե մենք ավելի լավ առաջարկներ ունենք ուրիշ երկրների կողմից, որ ավելի շատ ներդրումներ կլինեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի:

«Պիտի քննարկենք, հնարավոր ա, որ մենք այլ կերպ անդրադառնանք, երեւի մենք մեր ԵԱՏՄ-ի հնարավորությունները լավ չենք օգտագործում: Այն 200 միլիոնանոց շուկա է...Եվրամիության հետ էլ են կնքում, բայց մենք տեղյակ չենք, չեն ասում, թե ինչ են ուզում, երբ կներկայացնեն, մենք էլի մեր կարծիքը կասենք»,-  ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ինչևէ. նախագիծն արդեն դրված է շրջանառության մեջ, ու այս պահին հստակ է միայն այն, որ ՀՀԿ-ականները դրան բացասաբար են վերաբերվում: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա:

Տպել
3661 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ