Լոռիում մուրացիկ երեխաների թիվը կարող է ավելանալ. Ինչու՞

Վանաձորում անչափահասների կողմից իրականացվող մուրացկանությունը կարող է մեծ թափ հավաքել՝ կապված խնամքի հաստատությունների վերակազմակերպման հետ: Մուրացիկ երեխաների ամենամեծ թիվը Վանաձորում գրանցվել է 1994թ.-ին: Մանկատան բացվելու հետ մեկտեղ երեխաների թիվը նվազեց: Տարիներ անց՝ իսպառ վերացվեց: Այսօր արդեն, երբ խնամքի գիշերային հաստատությունները փակվում են՝ մուրացիկ երեխաների թիվը կավելանա:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը հիշում է՝  1997թ.-ին Վանաձորում ձերբակալվեց մի տղամարդ, ով թվով 13 երեխաների ստիպել էր զբաղվել մուրացկանությամբ՝  այն վերածելով բիզնեսի: Տղամարդը ձերբակալվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա երեխաներին նաեւ սեռական բռնության էր ենթարկել. «Վանաձորի տնակային ավաններից մեկի մի բնակիըչ թվով 13 երեխա էր բերել Վանաձոր, ստեղծել խումբ ու երեխաներին ստիպել զբաղվել մուրացկանությամբ: Որոշ ժամանակ անց պարզվեց՝ երեխաները ենթարկվել են նաև սեռական բռնության»,- Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգյանն ու հավելեց, որ այս տարիներին համապատասխան կառույցների ու ՀԿ-ների կողմից տարվող աշխատանքների արդյունքում նրանց թիվը զգալիորեն կրճատվել է: Վերջին երկու տարում, ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ մուրացկանությամբ զբաղվող երեխաներ մարզում չեն հաշվառվել:

Ներկայումս, ըստ Գևորգյանի՝ կրկին լուրջ ակտիվություն է զգացվում Վանաձորում, ու նորից ղեկավարվող մուրացկանություն մեծահասակների կողմից. «Ոչ միայն ծնողներն են ղեկավարում երեխաներին, այլ նաև օտար մարդիկ՝ ծնողների իմացությամբ ու թողտվությամբ, ովքեր տարբեր քաղաքներից ու գյուղերից երեխաներ են բերում, ստիպում զբաղվել մուրացկանությամբ ու հավաքում հավաքված գումարները»:

Ղեկավարվող մուրացկանության վերջին աղմկահարույց դեպքը Վանաձորում գրանցվել է 2015թ.-ին: Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները հայտնաբերել էին երկու տղամարդու, ովքեր թվով 9 երեխայի ստիպել էին զբաղվել մուրացկանությամբ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որը, սակայն կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նույն թվականին երեխաներին մուրացկանության դրդելու և խնամքով չզբաղվելու հիմքով ծնողական իրավունքներից զրկվել է Տ.Պ.-ն: Երեխաները մոր ներկայությամբ գումար էին հավաքում ու հանձնում մորը, իսկ մայրը հավաքված գումարը միայն ու միայն խմիչքի վրա էր ծախսում: Երեխաներն այժմ մանկատանն են, մայրը՝ զրկված ծնողական իրավունքներից:

Երեխաների խնամքով զբաղվող կառույցների աշխատակիցները միաբերան պնդում են՝ խնամքի հաստատության փակվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Կավելանա մուրացիկ երեխաների թիվը, կավելանան նաև երեխաներին մուրացկանության դրդողները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական  Աննա Սաֆարյանը Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լոռու մարզի երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպման ծրագրին, հայտնեց, որ այն իրենից ենթադրում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք տրամադրող երկու հաստատությունների ՝ մանկատան և թիվ մեկ գիշերօթիկ հաստատության վերակազմավորմանը. «Մանկատունը լուծարվում է ամբողջությամբ, իսկ մանկատան գոյացած դրամական միջոցները նախատեսվում է ուղղել հաստատությունում խնամք ստացող երեխաների խնամքը ընտանեկանին մոտ միջավայրում կազմակերպելուն ուղղված համապատասխան ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Մանկատան լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացվել է կառավարություն, բայց թե երբ կներառվի օրակարգում՝ պարզ չէ»: Նախարարի օգնականի խոսքով՝ արդեն իսկ կատարվել է մանկատան սաների կարիքների գնահատում, կազմվել է անհատական զարգացման ծրագիր. «Նախագծով նախատեսվում է, որ այն երեխաները, որոնց որևէ կերպ հնարավոր չի լինի վերադարձնել կենսաբանական ընտանիք, կմիանան մանկատանը այնքան, մինչև կկառուցվեն փոքր տներ՝ նմանատիպ երեխաների համար»:

Էդվարդ Արզումանյան

Վանաձոր

Տպել
2752 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ