Անցանք. ՊՆ փոխնախարարի պատասխանը՝ Սիրիայում ռուսական նոր կոալիցիային ՀՀ-ի միանալու հարցին

07/09/2017 schedule13:08

Սեպտեմբերի 7-ը Հայաստանի ինժեներական զորքերի օրն է.1992 թվականի այս օրը ավարտվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման կազմավորումը: Եվ օրվա խորհուրդն ավելի է ընդգծվում հատկապես Սիրիայում ականազերծման աշխատանքներին հայ սակրավորների մասնակցության պատրաստակամության մասին լուրերի ֆոնին:

Օգոստոսի վերջին՝ «Արմիա-2017» համաժողովի շրջանակներում, ինչպես հայտնում էր ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Այս նախաձեռնությունը հենց Ռուսաստանինն է, եւ Նովիկովի խոսքերով՝ ռուսական կողմը Սիրիայի տարածքն ականազերծելու միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Նովիկովը հայտնել էր, թե այդ կապակցությամբ համապատասխան դիմումներ են ուղարկվել Հայաստանի, Սերբիայի, Իրանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի պաշտպանական գերատեսչություններին, որոնցից առայժմ Հայաստանն ու Սերբիան են պատրաստակամություն հայտնել իրենց համապատասխան ստորաբաժանումները Սիրիա ուղարկել. դիտարկվում է նաև չինացի սակրավորներին ներգրավելու հնարավորությունը:

Նովիկովի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Aysor.am-ը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին՝ փորձելով պարզել, թե կա արդյո՞ք կոալիցիային միանալու մասին համապատասխան որոշում: Նախագահի խոսնակն էլ նշել էր, թե՝ «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:

Հատկանշական է, որ այս՝ առաջին հայացքից պարզ ու ոչ մի «դավադրություն» չենթադրող հարցը հետագայում, պետական տարբեր կառույցների ու գործիչների լռությամբ ու կեցվածքով պայմանավորված, ինչ-որ խորհրդապահական ու հանելուկային կերպարանք ընդունեց:

Ինչ վերաբերում է Սիրիայում ականազերծման աշխատանքներին Հայաստանի միանալու պատրաստակամության վերաբերյալ հարցին, ապա փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը artimes.com-ի հետ զրույցում զերծ մնաց որևէ կերպ այն մեկնաբանելուց, նշելով, թե դեռ պետք է սպասել դրա պաշտոնական մեկնաբանությանը: Իսկ հարցին, թե դա, ինչպես նաև Ռուս-հայկական միացյալ զորախմբի ու միասնական ՀՕՊ համակարգեր ստեղծելու քայլերն ի՞նչ առավելություններ կտան Հայաստանին՝ գոնե դիվանագիտական հարթությունում, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Այդտեղ դիվանագիտական հարց չկա՝ միայն ռազմական է»:

Այս հարցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը չպատասխանեց՝ հարցը լսելուց հետո կտրուկ արձագանքելով՝ «Անցանք»:

Ամեն դեպքում՝ եթե պաշտոնապես հաստատվի, որ Հայաստանն իսկապես ինժեներա-սակրավորային ստորաբաժանում է ուղարկելու Սիրիա, ապա դա ի՞նչ կտա Հայաստանին, հետաքրքրվեցինք նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից:

«Պետք է նկատի ունենաք, որ Հայաստանը տևական ժամանակ, հաստատակամորեն իրականացնում է մի քաղաքականություն, որի նպատակն է մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը: Մենք տարբեր խաղաղապահ առաքելություններում բավականին արդյունավետ մասնակցություն ունենք՝ լինի դա ՄԱԿ շրջանակներում, թե ՆԱՏՕ-ի հովանու ներքո, կամ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, կամ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում. Հայաստանն ունի հստակ դիրքորոշում և կեցվածք, որ մենք միջազգային անվտանգության ապահովման մասն ենք կազմում, եւ եթե Հայաստանում մենք ունեն նման հստակ քաղաքական դիրքորոշում, ապա Հայաստանի զինված ուժերը մասնակցում են համապատասխան գործողություններին: Ինչ վերաբերում է ականազերծման հետ կապված գործողություններին, ապա մենք այստեղ նույնպես գնահատել ենք, որ սա եւս իսկապես բխում է մեր ընդհանուր գաղափարախոսությունից և նման որոշում ենք կայացրել ու ՀՀ զինված ուժերը նաև նման մասնակցություն են ունենում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:  

Եվ իրոք՝ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո, և այդ խաղաղապահ առաքելությունը շարունակվում է մինչ օրս: Բացի Կոսովոյից, մեր ստորաբաժանումները 2005-ից մինչեւ 2009 թվականը մասնակցում էին նաև Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: Ներկայումս մեր խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաեւ Աֆղանստանում, իսկ 2014 թվականից սկսած՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL առաքելության շրջանակներում, մասնակցում ենք նաեւ Լիբանանի խաղաղապահ առաքելությանը: Այսինքն՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավված լինելը նորություն չէ մեր երկրի ու մասնավորապես՝ մեր զինված ուժերի համար:

Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված այդ խորհրդապահությունը: Քանի որ դրա մասին առաջինը հայտարարեց ռուսական կողմը, իսկ մեր գերատեսչություններն ու պետական պաշտոնյաները լուռ են, տպավորություն է ստեղծվում, թե իրականում Հայաստանն այդ ականազերծման կոալիցիային միանալու առանձնապես մեծ ցանկություն չունի, բայց նաեւ չի էլ կարող հրաժարվել Ռուսաստանի այդ առաջարկից:

Տպել
3309 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի