Անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները. Կասպրշիկ. Tert.am

02/09/2017 schedule08:17

«Գտնվելով գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով շենքերով ու բլուրներով՝ մենք անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և թե ովքեր էին կրակողները: Բացի այդ, մենք հետաքննելու մանդատ չունենք», նշել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից՝ մեկնաբանելով օգոստոսի 31-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակ բացելու միջադեպը, գրում է Tert.am-ը: 

Կասպրշիկի մեկնաբանության մեջ նաև նշված է. «Օգոստոսի 31-ին, երբ ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղը՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ, կրակոցներ են լսվել հարևանությամբ:

Ընդունված ընթացակարգի համաձայն՝ մոնիթորինգային խմբերը հայկական և ադրբեջանական կողմերում անմիջապես խնդրել են տեղի հրամանատարներին պարզաբանել իրավիճակն ու վերահաստատել անվտանգության երաշխիքները: Հետագա անվտանգության երաշխիքներ փոխանակելուց հետո ես և իմ դաշտային օգնականները երեք անգամ կրկին կրակոցներ ենք լսել հեռավորության վրա:

Այն փաստը, որ այս պարագայում անվտանգության երաշխիքները չեն իրագործվել, մտահոգության առիթ է տալիս: Կողմերը պարտավոր են հարգել հրադադարի ռեժիմը և անվտանգության երաշխիքները, քանի որ նրանք մշտապես պատասխանատու են ԵԱՀԿ մոնիթորինգային խմբերի անվտանգության համար: ԵԱՀԿ ավստրիական նախագահությունն անմիջապես տեղյակ է պահվել»:

Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Twitter-ի իր էջում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ԵԱՀԿ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում ավարտել է դիտորդական առաքելությունը:

ԵԱՀԿ դիտորդական խումբն այսօր Չինարի գյուղում պետք է ասուլիս անցկացներ, սակայն կրակոցների պատճառով ասուլիսը չի կայացել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, թե մշտադիտարկումն անցել  է առանց միջադեպերի:

Տպել
6748 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ