Երեք ամիս պարտաճանաչ նիստերը հետաձգում եք, սպասում եք մի պաշտպան չգա, գնաք տուն. դատավոր

31/08/2017 schedule13:07

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Արդեն երեք ամիս է՝ դատարանը նախապատրաստական փուլից չի անցել դատաքննության, չնայած այն հանգամանքին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց մի քանի պաշտպանների ներկայության դատական նիստ է անում:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Դատարանը նրա բացակայությունը համարեց հարգելի եւ որոշեց՝ պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար:

Սա հերթական անգամ առաջացրեց պաշտպանների դժգոհությունը: «Եթե պարտադիր չի պաշտպանի ներկայությունն այս փուլում, ապա մենք այստեղ ժամանակ ենք վատնում եւ կարող ենք հանգիստ գնալ, դուք պաշտպանների ներգրավում անեք: Հիմա ես շփոթվել եկել եմ, դուրս գամ սանկցիա ե՞ք կիրառելու»,- դատավորից հետաքրքրվեց ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ի պատասխան Արտուշ Գաբրիելյանն ասաց՝ այո, պաշտպանի հարցին՝ շփոթվելու համա՞ր, դատավորը դրական պատասխան տվեց:

Ինեսսա Պետրոսյանը շարունակեց իր դժգոհությունը. «Եթե պաշտպանները հարգելի պատճառով բացակայում են ինչպե՞ս եք նիստը շարունակում եւ պաշտպաններ ներգրավվում»: Դատավորը հակադարձեց. «Ձեր ուզածն էլ նա է, որ եթե մեկ պաշտպան չի ներկայանում, հետաձգենք, գնանք տուն... Բարի եղեք մտածեք ձեր պաշտպանյալների մասին: Ի վնաս ձեր պաշտպանյալների գործողություն եք անում»,- դիմելով փաստաբանին ասաց Գաբրիելյանը:  Ինեսսա Պետրոսյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ ծանր մեղադրանքներ են առաջադրվել, եւ յուրաքանչյուրն ամբաստանյալ ունի պաշտպանի իրավունք, իսկ պաշտպանի բացակայությամբ նիստի շարունակությունը ոտնահարում է ամբաստանյալների իրավունքը: «Դուք բոլորով միասին պարտաճանաչ երեք ամիս դատական նիստը հետաձգում եք: Կարող եմ մի քանի պաշտպանների թվարկել, որոնք պարտաճանաչ ներկայացել են դատական նիստին: Հիմա այնպիսի տպավորություն եք թողնում, որ ոչ թե եկել եք Ձեր պաշտպանյալի իրավունքների հետ կապված գործողություններ իրականացնեք, այլ տեսնեք, որ եթե մի պաշտպան բացակայում է, ապա հետաձգեք նիստը, գնաք»,- ասաց դատավորը:

Այնուհետեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հիշեցումից հետո ամբաստանյալ Գեւորգ Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցից պահանջեց լքել նիստերի դահլիճը։ Դատավորը նշեց, թե նախորդ նիստին Իրիցյանը հրաժարվել է իր ծառայություններից, ուստի դատարանը որոշում է կայացրել փաստաբանին հեռացնել գործի վարույթից: Նինա Կարապետյանցն էլ ի պատասխան ասաց, որ դատարանի նման որոշում ինքը չի ստացել:

Գործով մասնակից մյուս պաշտպանները դատարանի այս պահանջը անօրինական համարեցին։

«Դուք այստեղ ինչ եք անում, լքեք նիստերի դահլիճը»,- դիմելով Նինա Կարապետյանցին ասաց դատավորը, ինչից հետո պաշտպանը հեռացվեց:

Արտուշ Գաբրիելյանը դժգոհությունն արտահայտող պաշտպաններին արգելեց այլեւս խոսել։

Դատավորի գործողությունների դեմ առարկող Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ էլ դատարանը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Այս սանկցիան կիրառվեց այն բանից հետո, երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, թե պաշտպանները խանգարում են դատավարության կարգը՝ տեղից հայտարարությունն են անում:

Դատական նիստին ներկա չէ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբան Իննեսա Պետրոսյանն ասաց, որ Շուշանյանը առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է հիվանդանոցում. «էնքան դատարանի բակում կանգնեց, հիվանդացավ»,- ասաց Պետրոսյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդեց՝ Շուշանյանը երեք նիստ է՝ բացակայում է, եւ որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավել՝ Լիանա Գասպարյանին։

Վերջինս պնդեց՝ ինքն առանց Կյուրեղյանի համաձայնության չի կարող ներգրավվել գործում։ Կյուրեղյանին դահլիճ բերելու որոշում կայացվեց։ Ուղեկցող ոստիկանը դատավորին հայտնեց, որ Կյուրեղյանը չի ցանկանում բարձրանալ նիստերի դահլիճ. «Հենց հիմա բարձրացրեք վերեւ»,- դիմելով ուղեկցողին ասաց դատավորը: Ինչից հետո պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց. «Այսինքն՝ բռնություն եք գործադրելու»: Գաբրիելյանն բացասական պատասխան տվեց, ապա նիստը ընդմիջեց Սերգեյ Կյուրեղյանին նիստերի դահլիճ բարձրացնելու համար:

Տպել
2471 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը