Դիպուկահարի հետ «սելֆիները» զվարճալի էին, բայց արդյո՞ք պետք էր սպանել հանցագործին

Երեկ Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն Անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ, կարծես թե, աննախադեպ է:

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որի հետեւանքով վերջինս մահացավ:

Ճիշտ է, Երեւանում դիպուկահարները փողոցում մարդկանց սպանել են, բայց միայն քաղաքական նկատառումներից ելնելով, եւ՝ ոչ ոստիկանները: Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչեւ հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որեւէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:

Համակարգի ներկայացուցիչները սիրում էին այս փաստը ժամանակ առ ժամանակ հիշեցնել հանրությանը: Մասնավորապես, երբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ աղմուկ էր բարձրանում (անհամաչափ ուժի կիրառման դեպքերն էլ սովորաբար լինում են միայն քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստների հետ կապված), նրանք օրինակ են բերում ԱՄՆ-ն, որտեղ շաբաթը մեկ, եթե ոչ ամեն օր ոստիկանները հանցագործին վնասազերծելու գործողության ժամանակ կամ պարզապես իրենց չենթարկվելու համար մարդ են սպանում:

Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերիկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել, եւ պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյո՞ք ճիշտ է վարվել ոստիկանությունը, արդյո՞ք չէր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը:

Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետեւում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաեւ, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երեւում այդ տարածքում:

Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետեւ մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել եւ «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել:

Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան:

Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի եւ նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են:

Արդյո՞ք չէր կարող այլ հանգուցալուծում լինել: Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ է եղել այն հանգամանքը, որ պատանդառուն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում եւ մոտիկից ծանոթ է եղել ամերիկյան ոստիկանության մեթոդներին: Փոխարենը չի տիրապետել հայկական ոստիկանության մարդասիրական բնույթին:

Ասվում է, որ կրակ բացելու որոշում կայացվել է մեկ ժամ տեւած բանակցություններից հետո: Հայտնի չէ, թե ինչ են խոսել աղջկա պարանոցին դանակ բռնած երիտասարդի հետ, բայց կարելի է ենթադրել, որ նրան առաջարկվել է բաց թողնել աղջկան եւ ինքնակամ հանձնվել: Չի բացառվում, որ տեղացի որեւէ մեկը հենց այդպես էլ կվարվեր: Բայց ԱՄՆ-ում վերջին տարիներին նման իրավիճակները շատ հաճախ ավարտվում են հանձնվողի սպանությամբ, ուստի այնտեղից ընդամենը 4 ամիս առաջ արտաքսված երիտասարդը չէր կարող վստահ լինել, որ իր հետ նույնը չի պատահի:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ոստիկաները չէի՞ն կարող այլ մուտքերից մտնել տվյալ տարածք, պատանդառուին ոտքից վիրավորել եւ այլն, ապա կարծում ենք, որ ոստիկանության նախկին աշխատաոճը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե նման հնարավորություն լիներ, նրանք չէին վարանի դա օգտագործել:

Այս ամբողջ պատմության ամենամեծ վտանգը իրականում այն է, որ կատարվածը կարող է նախադեպ դառնալ եւ բացել ոստիկանության ձեռքերը ենթադրյալ հանցագործների հանդեպ: Սա անթույլատրելի կլինի, որովհետեւ հանրությունը դեռ չի կարողանում լուծել քաղաքական ենթատեքստով դեպքերի ժամանակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման խնդիրը: Շատ ավելի բարդ կլինի, եթե սրան ավելանա նաեւ ենթադրյալ հանցագործներին այսպես վնասազերծելու պրակտիկան:

Ավելի լավ է հայրենի ոստիկանությունում արագ մոռանան այս դեպքը եւ վերադառնան իրենց սովորական աշխատաոճին, երբ Նոր Մարաշում մի ամբողջ զինանոցով զինված խումբ է վնասազերծվում եւ որեւէ մեկի գլխից մազ չի պակասում:

Թեեւ, այս երկու դեպքերն իրականում համեմատելի չեն, որովհետեւ զինված խմբում որեւէ քաղաքացու կյանքին անմիջական վտանգ չէր սպառնում, եւ բացի այդ, ոստիկանությունն ակնհայտորեն այնտեղ սեփական ինֆորմատորներն է ունեցել, ասել է թե՝ ի սկզբանե առավելություն է ունեցել թիրախի նկատմամբ: 

Տպել
9902 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը