Բնապահպանության նախարարությունը կանաչ լույս է վառում որսագողերի համար

Երեկ մեծ աղմուկով հայտարարվեց, որ չթույլատրված եղանակով կարմրախայտ տեսակի ձկան մեծ ծավալի որս է տեղի ունեցել: Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցներն օգոստոսի 28-ի գիշերվա ժամը 2:30-ին, արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձեւափոխիչ եւ ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն եւ 1977թ. ծնված Վ. Պ.-ն:

Բնապահպանության նախարարությունից փորձեցինք պարզել, թե բացի այդ որսագողության դեպքը, նմանատիպ այլ դեպքեր տեղի ունեցե՞լ են վերջին օրերին, հաշվի առնելով, որ որսի սեզոնն արդեն բացվել է: Պարզվում է, որ ապօրինի որսագողության դեմ պետությունն այս օրերին չի կարող պայքարել մեկ պարզ պատճառով՝ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է, իսկ դրա տեղը ստեղծվելիք մարմինը դեռ չի ձեւավորվել:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ 10 օրվա ընթացքում պետք է նոր մարմինը ձեւավորվի, այժմ բնապահպանության նախկին տեսչության աշխատակիցներին ընդունում են նոր ձեւավորվող բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում աշխատանքի:

Փաստացի, այսօր բնապահպանության նախարարությունը չունի որեւէ լծակ որսագողության դեմ պայքարելու, բացառությամբ արգելոցների եւ հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների: Օրինակ՝ «Խոսրովի արգելոց» հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցները դժվար թե կարողանան համարժեք պայքար մղեն որսագողության դեմ:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 28.08.2017թ. դրությամբ որս իրականացնելու թույլտվության ուղեգիր է հատկացրել 6 որսորդական հասարակական կազմակերպության: Դրանք են՝ «Հայաստանի որսորդների եւ հրաձիգների միավորումը», «Եգեր» որսորդական միավորումը, «Զինորս» բնապահպանական միավորումը, «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում», «Հայ որսորդների ազգային դաշինք» եւ «ԷԴ-ՈՐՍ» որսորդական միավորում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 27-ին կառավարության նիստում որոշվեց ստեղծել ՀՀ  բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Այս որոշման հիմնավորման մեջ ասված էր, որ անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը, եւ օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Երկու տեսչությունների լուծարումից հետո նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ:

Տպել
3717 դիտում

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել