ՀՀԿ-ում ուրախ են, որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական դպրոց է հիմնում. կմրցակցե՞ն

Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների, փորձագետների հետ, հիմնադրում է Լիբերալ քաղաքական դպրոց: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ, և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:

Դպրոցում դասախոսություններով հանդես կգան հայ և օտար հայտնի քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ: Ուսուցումն անվճար է լինելու:

ԼՀ-ի քաղաքական դպրոցի թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ական, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: 

- Պարոն Բաղդասարյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս քաղաքական դպրոց է հիմնադրում...

- Լավ են անում:

- Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

- Դրական: Ես ուրախ կլինեմ, որ բոլոր քաղաքական ուժերն էլ քաղաքական դպրոց բացեն, որպեսզի քաղաքականապես ավելի զարգացած երիտասարդներ լինեն: Ես վատ բան չեմ տեսնում:

- Այն ՀՀԿ-ի քաղաքական դպրոցին մրցակից կլինի՞:

- Դպրոցները մրցակցության կարիք չունեն, բայց, որ մրցակցություն ապահովենք՝ լավ կլինի: Քաղաքական դաշտում արդեն բաշխումները ցույց են տալիս, թե մեզ ովքեր կարող են մրցակիցներ լինել:

- Մտավախությու՞ն չկա, որ Ձեր նշած երիտասարդները կնախընտրեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժի դպրոցում սովորել, քան՝ իշխանական ուժի:

- Ընդդիմադիր ուժի դպրոցը կբացվի, կտեսնենք, թե որտեղ ավելի շատ կսովորեն: Չի խանգարի, որ երկու տեղն էլ սովորեն:

Նշենք, որ ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հիմնադրվել է 2016 թվականի հոկտեմբերին: Երկու դպրոցներում է ուսումնառության տեւողությունը 4 ամիս ժամանակահատվածով է կազմակերպվում: ՀՀԿ-ի դպրոցում ընդունելությունը կատարվում է 20-40, իսկ «Լուսավոր Հայաստանի» դպրոցում 18-30 տարեկան անձանց շրջանում:

Տպել
4874 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին