Կառավարությունն իշխանության ծրագիրն է իրականացնում. ՀՀԿ-ի պատասխանը Հովիկ Աբրահամյանին

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ երկրում իրականացվող ցանկացած բնույթի տնտեսական, քաղաքական ծրագրերն իշխանությունների գործունեությունն են, իսկ նախորդ եւ ներկա կառավարությունները նույնն են՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ: Այս մասին Գագիկ Մելիքյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա Կարեն Կարապետյանի կառավարության որոշակի հաջողությունները պայմանավորել էր իր ղեկավարած կառավարության տարիների աշխատանքի արդյունքը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը news.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ ուրախ է կառավարության ձեռքբերումներով: Միեւնույն ժամանակ նշել էր, որ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորության ընձեռման ուղղությամբ իր ղեկավարած կառավարությունը երկու տարի աշխատել է, Հայաստան-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման համար ավելի շատ են աշխատել եւ այլն:

«Ես չեմ փորձում առանձնացնել: Իշխանության ծրագրերն իրականացնում են կառավարությունները եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր հաջողություն իշխանության հաջողությունն է, իսկ քաղաքական իշխանությունն այդ ընթացքում չի փոխվել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

«Հանրապետական» խմբակցության քարտուղարն այդուհանդերձ նշեց, որ բոլոր կառավարություններն էլ իրենց գործունեության ընթացքում ունենում են իրենց ներդրումներն ու բացթողումները: «Այդ բացթողումների եւ թերությունների համար պատասխանատու է ընդհանուր քաղաքական իշխանությունը»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հունվար ամսին Աբրահամյանը ՀՀԿ-ն լքեց, որից հետո հեռակա բանավեճի մտավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադառնալով այդ թեմային ասել էր. «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»: Կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը հակադարձեց այս պատկերավոր բնութագրին: «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում»,- ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Հովիկ Աբրահամյանը:

Տպել
3353 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է