Հոգլանդը փորձում էր ասել, որ այնուամենայնիվ, ղարաբաղյան խնդրում Ամերիկան կա.Թեւան Պողոսյան

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը պետք է վերաբերվել որպես հեռացողի հայտարարության: Նման տեսակետ Թեւան Պողոսյանը հայտնեց armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Հոգլանդի երեկ հրապարակած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի օտարերկրյա լրագրողների մամուլի ակումբում հրապարակել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով այդ հրապարակմանն ասել էր, որ դրանում «հրատապ» բառն ավելորդ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հոգլանդին շուտով այլ դիվանագետ կփոխարինի:

- Պարոն Պողոսյան, մեր ԱԳՆ-ի խոսնակը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հրապարակմանն արձագանքեց, որ «հրատապ» բառն ավելորդ է: Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի արձագանքը:

- Մի քանի մասերի բաժանենք ձեր հարցը: Մեր ԱԳՆ-ի արձագանքը միշտ լինելու է դիվանագիտական շրջանակների համար, որովհետեւ այն ինչ ասում է ԱԳՆ-ի մամուլի խոսնակը, դա շատ ժամանակ ընթերցում են ոչ թե միայն ներսում, այլ առաջին հերթին դրսում: Դրսի համար սա այն մեսիջն է, որ այդ հին, ծեծված ֆորմուլա է, որը 1994 թվականից ի վեր տարբեր ֆորմատներում փորձում են խաղացնել: Դրան «հրատապ» բառով անդրադառնալն անիմաստ երեւույթ է: Դրա համար ավելի շատ ուզում ենք ասել, որ խնդիրը ոչ թե դնում ենք Հոգլանդի դաշտում, այլ մամուլը պետք է հասկանա, որ այդ մարդը հեռացող դիվանագետ է: Այն իմաստով, որ դուք հեռանում եք, ո՞րն է դրա նպատակը, որ կա բանակցային գործընթաց, քո հաջորդ գործընկերը պետք է գա եւ շարունակի, դու նորից կրկնում ես ծեծված խնդիրը:

Չմոռանանք, որ ԱՄՆ-ն Վիեննայի համաձայնագրի, այսպես ասած, կնքահայրն է, իրենք ասում էին, որ դա իրենց նախաձեռնությունն է եղել: Ամերիկացներն են հասել նրան, որ պետք է վստահության մեխանիզմները ներդրվեն: Վստահության մեխանիզմների մասին չեք խոսում, խոսում եք մի բանի մասին, որի վերաբերյալ վստահության մեխանիզմներն առանց ներդնելու հնարավոր չի լինի խոսել: Նախկինում բոլոր հրապարակված ֆորմուլաներն այլեւս չեն աշխատում եւ հրապարակվում են այն ժամանակ, երբ գիտակցում են, որ այլեւս այս ֆորմուլայի հիման վրա չեն կարողանալու լուծում գտնել:

- Այս հայտարարության համար այլ պատճառներ չկա՞ն: Հոգլանդի հայտարարություն արվեց Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո: Պատահակա՞ն էր այդ օրն ընտրված:

- Հոգլանդը հեռանում է: Մենք գիտենք, որ այսօր կա ԱՄՆ-Ռուսաստան առճակատում: Պատահական, թե ոչ պատահական, բայց այդ օրն է եղել իր մամուլի ասուլիսը: Իսկ օրինակ, եթե օգոստոսի 23-ին չլիներ, այլ այսօր հայտարարեր, նույն արձագանքները չէինք ունենալո՞ւ: Շատ գեղեցիկ համընկնել է մի բանի հետ, որտեղ կարող էր Հոգլանդը փորձեր ցույց տար մի խնդիր, իմանալով եւ գիտակցելով, որ ՌԴ նախագահը հանդիպում է ՀՀ նախագահի հետ: Ուզում է ասել, որ մենք էլ կանք Ղարաբաղի թեմայով: Նախապես հայտարարվել էր, որ Ղարաբաղի թեմայով, այնուամենայնիվ, քննարկումներ լինելու են: Այս կոնտեքստի մեջ նայենք: Հոգլանդի կողմից մեկ անգամ եւս փորձ էր արվել ասել, որ, այնուամենայնիվ, ղարաբաղյան խնդրում Ամերիկան կա: Չգիտենք ՌԴ-ն ինչեր է անելու, բայց մենք ունենք այս պատկերացումները, որոնք հիմնված են այդ ֆորմուլայի վրա: Փաթեթային տարբերակը հրապարակվել է եւ դուրս է մնացել բանակցային գործընթացից, փուլայինը հրապարկվել է՝ դուրս է մնացել, Քի Վեսթյանը դուրս է մնացել, Մադրիդյան սկզբունքների շրջանակը հենց հրապարակվում է, հասկանում ենք, որ դուրս են մնացել:

Մի քանի տեղ Հոգլանդն իր  հայտարարության մեջ խոսում է, որ պետք է վստահելի, երկկողմ պայմանավորված մեխանիզմներով, բանակցված, համաձայնեցված… դա ո՞ւմ հետ են անում, միակողմանի կարո՞ղ ենք համաձայնեցնել: Ոչ, պետք է մյուս կողմի հետ էլ լինի: Առաջինը եռակողմ ձեւաչափ պետք է լինի: Երկրորդ, եթե նայում ենք իրական կյանքին, ապա մյուս կողմի՝ Ադրբեջանի հետ կարո՞ղ են նստել եւ պայմանավորվել, ոչ: Այստեղ սերունդների խնդրի է լինելու հոգլանդները գալու են, գնալու են, ռուսական համանախագահները գալու են, գնալու են: Ադրբեջանն այդ ամենը մի կողմ դրած զենք է գնում եւ այդ վստահության մեխանիզմներին ասում է՝ ոչ: Մերոնք էլ այսօր սահմանն ամրապնդում ենք, հզորացնում ենք: ԱՄՆ-ն, ՌԴ-ն իրենց շահերից ելնելով մի բան են անում, մենք փոխանակ քննարկենք մեր շահերը, ընկել ենք ուրիշների շահերի միջից օգտագործված թեմաները հանում ու փորձում ենք արծածենք, դարձնենք մեզ համար օրակարգ: Մի գուցե ամերիկյան շահը սա՞ է եղել, որ հայկական հասարակության համար քննարկում սկսեն:

- Ձեր խոսքից հանգում ենք այն մտքին, որ այս հայտարարությունը որեւէ ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա:

- Բնականաբար, ո՞նց է ազդեցություն ունենալու, եթե բանակցություններ տեղի չեն ունենալու: Ե՞րբ որ սկսվեն բանակցությունները, չգիտեմ թե ինչի մասին են խոսելու, վստահության մեխանիզմների կյանքի կոչվելը չի իրականացվում: Եթե Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն իրականացվել, ինչի՞ մասին են խոսելու: Այն որ զենք է ձեռք բերել Ադրբեջանը, բերել է նայի ու նորից հե՞տ ուղարկի: Մենք, որ սահմանն ամրապնդում ենք, ներդրումներ ենք անում, որ ի՞նչ անենք:

- Այս հայտարարության հասցեատերն ո՞վ էր:

- Նորից հիշեցնեմ, թե այդ օրն ինչ հանդիպում է տեղի ունեցել (Պուտին-Սարգսյան, խմբ հեղ.): Աշխարհում միջազգային հարաբերությունների խնդիրների մեջ մի բանը մյուսի հետ միշտ ունենում են ինչ-որ կապ: Այդ կապերի շրջանակներում եկեք դիտարկենք, որ այս կերպ Ամերիկան ուզում է ասի, թե ինքը էլ որտեղ է խառնված, որ ինչքան էլ տարբեր երեւույթներ լինեն, ԱՄՆ-ն արցախյան կոնֆլիկտի լուծման շրջանակներում ներգրավված է, աշխատում է, իր պատկերացումներն ունի եւ այլն:

Ուզում են ասել, որ կան իրենք, չմոռանան իրենց: Իրենք ուզում են ասել, որ մենք լինելու ենք այստեղ, որեւէ մեկը այդ խնդիրը չի հանձնել միայն ու միայն ռուսական մոնոպոլիայի լուծման հնարավորությանը: Հեռացող մարդ է, թեմայից խոսել է, դրանից բացի մի քանի ուրիշ շեշտադրում անելով իրենց շահերն է առաջ տարել:

- Մեր հասարակության արձագանքը համարժեք է՞ր:

- Մի կողմից ուրախ եմ, որ մեր հասարակությունն այսօր բազմազան է տարբեր կարծիքներով, բաց է, որն ավելի դրական է, քան այն ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում: Մեր հասարակության արձագանքներից ռացիոնալները պետք է ընտրենք եւ տանենք առաջ: Իմ արձագանքը հետեւյալն է՝ այս ամենը լսելուց, գիտակցելուց, հաշվարկներն անելուց բացի, ես ունեմ, այնուամենայնիվ, մեկ խնդիր՝ մենք ունենք երկար պայքար եւ դրան պատրաստ լինելու եւ մեր շահերն առաջ տանելու համար մեր սեփական երկրի հզորացման պահանջ: Ես մի բան գիտեմ, որտեղ հայկական զինվորը լինի ՊԲ-ի, թե՝ ՊՆ-ի կանգնած է ամուր, լավ զինված է, ու լավ պաշտպանված հզոր թիկունքով, այդ կետն էլ լինելու է հայկական հող: Դրա համար ի՞նչ պետք է անենք՝ տնտեսությունը զարգացնենք, կոռուպցիայի դեմ պայքարենք, մոնոպոլիայի դեմ պայքարենք: Մենք մեր իրական գործերը թողած, ընկել ենք ուրիշների շահերի մեջ քննարկումներ անելով: Հարցի լուծողը մենք ենք, բանալին մեր ձեռքում է, բանալին Արցախում է, բանալին հայության ձեռքում է, եկեք այդ բանալին պինդ պահենք ու այն ժամանակ պտտենք, երբ որ մեր շահերից է դուրս գալիս, դրա համար պետք է հզոր, պինդ ու ամուր հայկական ձեռք ունենանք:

Տպել
4489 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է