Աբիսողոմ աղային հիշեցնող տնօրեն. իջեւանցիները բողոքում են դպրոցի տնօրենից ու դիմել են ԿԳՆ

24/08/2017 schedule12:15

Իջեւանի թիվ 3 դպրոցի մի խումբ ծնողներ եւ ուսուցիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին խնդրելով «իրենց ցավին դարման անել»: Այդ դիմումը նրանք տարածել են լրատվամիջոցներում:

Նրանց դիմումում, մասնավորապես, ասված է. «Ձեր ելույթներում բազմիցս նշվել է այն միտքը, որ դպրոցի տնօրենը պետք է լինի գրագետ, հավասարակշիռ եւ հասարակության մեջ հարգանք վայելող անձ: Սակայն նույնը չէինք ասի երեք տարի տնօրենի պաշտոնը վայելող Պողոսյանի մասին, որը նշանակվել է Տավուշի մարզպետի թեթեւ ձեռքով:

Նա մինչ այդ աշխատել է Իջեւանի թիվ 5 դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ /ինչպես ինքն է նշում, բացի շվիշտոկից /սուլիչից/ ուրիշ ոչինչ չի իմացել/: Բախտի չար պատահականությամբ բազմել է տնօրենի գահին եւ ոտնահարում է ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների արժանապատվությունը: Եթե աշակերտի համար տնօրենը պետք է լինի օրինակելի, կիրթ անձնավորություն, ապա ինչպես կարելի է դպրոցի  տնօրեն լինի մի անձ, որը զուրկ է տարրական գիտելիքներից եւ վարվեցողության կանոններից: Աշակերտները գտնում են, որ կարելի է առանց գիտելիքներ ունենալու դառնալ  տնօրեն:

Ի՞նչ  կարելի է մտածել մի տնօրենի մասին, որը  մտածում է միայն իր գրպանի մասին: Երեք տարվա ընթացքում հասցրել է իր տնօրենի 150 000 դրամով եւ մեքենա գնել, եւ տան շինարարությունը շարունակել, եւ կնոջը վճարովի կրթության տալ… Այստեղ ուզում ենք նշել, որ կինը 2 տարի գրանցված է եղել որպես դռնապան եւ ոչ մի անգամ չի բացել դպրոցի դուռը:

Դպրոցը դարձրել է սեփականություն: Աշխատանքի է ընդունել իր ընկերներին, ընկերների կանանց, եղբոր կնոջը, հորաքրոջ հարսներին, իսկ իր «ծանոթուհուն» ընդունել է ներառական ծրագրում որպես հատուկ մանկավարժ եւ հաճախակի պարգեւատրում է: Առանց մրցույթի ուսուցիչ է ընդունել աշխատանքի, որի համար  տեսչության ստուգումից հետո նկատողության չի արժանացել: Երկար դասամիջոցներին փակում է դպրոցի դռները, որպեսզի սեփական բիզնեսը ծաղկում ապրի, իսկ ինչ պատասխան կտա ծնողներին, երբ որեւէ աղետ լինի կամ որեւէ ոտնձգություն լինի թշնամու կողմից /ապրում ենք սահմանամերձ գոտում/:

Նա իր առաքելությունը սկսել է բակի ծառահատումներով: Ուրախանում է, երբ երեխաները բացակայում են,  նրանց սննդից օգտվում են տնօրենի խոզերն ու սագերը:

Արհմիության կողմից տրված գումարները տնօրինում է իր ցանկությամբ, առանց հաշվի առնելու ուսուցչին կարծիքները, մի մասն էլ գրպանում է: Քառօրյա պատերազմի ժամանակ ուսուցիչների գումարը պետք է փոխանցեր, բայց այդպես էլ չփոխանցեց: Այդ տնօրենը ինչ պետք է իմանա պատերազմի եւ բանակի  կարեւորությունը, երբ ինքը խուսափել է ծառայությունից: Եվ այդպես շարունակ…

Ինչպես կարելի է երազել ամուր պետության մասին, եթե պետության հիմք հանդիսացող դպրոցը տնօրինում է նման տգետ, Աբիսողոմ աղային հիշեցնող տնօրեն»:

Տպել
7201 դիտում

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել