Գյումրու ծննդատների միավորման աղմուկի հետքերով. որ կառույցն է ավելի հեղինակավոր. հարցում

ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրու Ծննդատուն ՓԲԸ-ն միավորել Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի հետ՝ ստեղծելով ծննդօգնության կենտրոնական մեկ կառույց: Օպտիմալացման այս նախագիծը դեռ կառավարության նիստում չի քննարկվել, սակայն հասարակական մեծ աղմուկ է բարձրացրել:

Կան կարծիքներ, որ Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցը պատրաստ չէ կատարելու Գյումրու ծննդատան գործառույթները, թեեւ մանկական հիվանդանոցից էլ հայտարարում են այն մասին, որ ավստրիական հիվանդանոցում գործող ծննդօգնության եւ գինեկոլոգիական բաժանմունքները պատրաստ են տարեկան սպասարկելու ավելի քան 2500 ծնունդ:

Այժմ երկու ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկները գործում են հավասարազոր պայմաններում՝ յուրաքանչյուրն ունի 30 մահճակալ:

Հասկանալու համար, թե գյումրեցիների շրջանում, որ ծննդատունն է առավել հեղինակություն վայելում, փորձեցինք անանուն հարցում անցկացնել: Հարցմանը մասնակցեց 40 քաղաքացի, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում անձամբ են օգտվել Գյումրիում գործող ծննդատներից:

Հարցմանը մասնակցած 40 անձից 23-ը նշել են, որ նախընտրում են Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդօգնության բաժանմունքը, 17-ը՝ «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ի:

Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցից օգտվողները, որպես հիմնավորում, նշել են կառույցի շենքային բարվոք պայմանները, վերջին սերնդի սարքավորումների առկայությունը, բուժանձնակազմի բարեհամբույր սպասարկումը, մտերիմների խորհուրդները: Վերջիններս, որպես «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ից չօգտվելու պատճառներ նշում էին՝ կառույցի շենքային վատ պայմանները:

Այն քաղաքացիներն, ովքեր նախապատվությունը տալիս են «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ին, որպես առավելություն նշում էին միայն այն հանգամանքը, որ այնտեղ է աշխատում մարզի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, ինչպես նաեւ այլ փորձառու բժիշկներ:

Ծննդօգնությունը Հայաստանում, թեեւ անվճար է, սակայն, ինչպես մեր հարցումներից պարզ դարձավ, քաղաքացիները, երբեմն պարտադրված, իսկ որոշ դեպքերում էլ իրենց ցանկությամբ՝ վճարումներ են կատարում:

Հարցմանը մասնակցած 23 քաղաքացուց երեքը, ովքեր օգտվել են Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցից, նշել են, որ մատուցվող ծննդօգնության շրջանակներում վճարումներ են կատարել Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում: Վճարումներից երկուսը իրականացվել է բժշկի ցանկությամբ, իսկ մեկը՝ նորածնի ծնողների: Մյուս 20 քաղաքացուց 2-ը նշել է, որ բուժանձնակազմի կողմից եղել է գումարի վճարման առաջարկ, բայց պացիենտների կողմից մերժվել է: 20 քաղաքացի ընդհանրապես վճարում իրականացնելու առաջարկ չի ստացել:

«Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ի մատուցած ծննդօգնության ծառայություններից օգտված 17 քաղաքացին, որոնք մասնակցել են մեր հարցմանը, նշել են, որ վերջին երեք տարվա ընթացքում կատարել են վճարումներ, բայց չեն ստացել համապատասխան հիմնավորումներ: Հարցմանն մասնակիցներից միայն երկուսն են վճարում կատարել:

Նշենք, որ «Գյումրու Ծննդատան» շենքը 1921 թվականի կառույց է, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում: Կառույցի տանիքից ներս լցվող  անձրեւաջրերը հասնում են մինչեւ նկուղ, բացի շենքային պայմաններից ծննդատունը չունի մանկական վերակենդանացման բաժանմունք: Անհրաժեշտության դեպքում նորածիններին տեղափոխում են Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոց:

Տպել
4596 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց