Սերժ Սարգսյանը հանձնարարել է զարգացնել ՀՀ-ում սպորտային տուրիզմը

17/08/2017 schedule17:12

Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձեւերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաեւ մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի եւ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել եւ իրականացվում են եւս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ եւ բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչեւ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ: Նախարարին հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը Հանրապետության Նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին եւ մարզական մասսայական այլ միջոցառումներին:

Նախարար Ռոստոմյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչեւ տարեվերջ հանրապետության մարզերից եւ մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգերազանցի 85 հազարը, եւ այդ ուղղությամբ, հանձնարարականի համաձայն, աշխատանքները կլինեն շարունակական: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել են «Հաշմանդամային սպորտի զարգացման», «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգերը եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի» նախագիծը:

Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման» հայեցակարգի մշակման աշխատանքները եւ քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային եւ համապատասխան այլ մարզաձեւերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաեւ արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները: 

Հանրապետության Նախագահի հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացվածությունը միջազգային մրցաշարերում մեծացնելու ուղղությամբ աշխատանքին:

Տպել
1120 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ