Մոսկվայում սքինհեդները 69-ամյա հայի են սպանել (ֆոտո)

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները երիտասարդների են փնտրում, որոնք ուրբաթ գիշերը Ռյազանի պողոտայում երկու մարդու են սպանել՝ գարեջրի շուրջօրյա խանութի վաճառողին եւ առեւտրի կետի հաճախորդին, ինչպես նաեւ վիրավորել են վկային, որը փորձել է չարագործներին բռնել: Հնարավոր է՝ հանցագործությունը կատարվել է ազգային անհանդուրժողականության հիմքով, հայտնում է «МК»-ն: Սրա մասին գրում է news.am-ը:

Ականատեսների խոսքով՝ մետրոյի «Ռյազանի պողոտա» կայարանին կից գտնվող առեւտրի կետերի մոտով ժամը 5:00-ին երեք հարբած երիտասարդ է անցել: Շրջակայքում գտնվողները ուշադրություն են դարձրել, որ նրանք բանակային մեծ կոշիկներ էին հագել:

Այդ պահին գարեջրի կրպակի մոտ աթոռին դրա տերն էր նստած՝ ծագումով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանը (նրան սիրալիր քեռի Լյովա էին անվանում): Տարեց մարդը փողոց է դուրս եկել օդ շնչելու: Առեւտրի կետի ներսում էր քեռի Լյովայի օգնական կինը:

Ագրեսիվ երիտասարդները հայի հետ աննշան պատճառով վեճ են հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով ուղիղ սրտին է հարվածել: Նա ակնթարթորեն մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել գարեջրի կրպակի հաճախորդը՝ ծագումով Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովը: Նրան նույնպես սրտին հասցված դանակահարվածով են սպանել:

Չարագործության ականատեսն է դարձել 29-ամյա մոտոցիկլետիստ Ալեքսանդրը, որն անցնելից բղավոցներ է լսել: Նա մոտոցիկլետից իջել է, վազել չարագործների ետեւից, փորձել է նրանց բռնել, սակայն ուժերն անհավասար էին՝ Ալեքսանդրին դանակով ուսից են վիրավորել, ինչի հետեւանքով հետապնդումը դադարեցրել է: Մոսկվացին հանցագործների դեմքերը հստակ տեսել է, նրանք դեմքերը չեն թաքցրել:

Նախնական տեղեկություններով՝ չարագործները կարող են սքինհեդներ լինել, դա է, մասնավորապես վկայում այն փաստը, որ նրանք բանակային կոշիկներով էին՝ սա նրանց ճանաչելու յուրահատուկ նշանն է: Չնայած նախապես հարձակվողներին զինվորականներ են համարել:

Ամբողջ քաղաքում փնտրում են մարդասպանին եւ նրա ընկերներին: Արտաքուստ հանցագործը 30 տարեկան է, հասակը մոտ 165 սմ է:

Տպել
5027 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան