Գյումրիում մարմնավաճառության մեջ կասկածվողների թիվն ավելացել է, մինչդեռ գներն իջել են

Դեռ 2016 թվականի վերջերին, Գյումրի քաղաքի որոշ հյուրանոցներ հայտնվել էին ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության կենտրոնում: Իրավապահները պարզել էին, որ որոշ հյուրանոցատերեր մարմնավաճառներին հյուրանոցային համարներ էին տրամադրել, վերջիններս էլ բնակվելով այնտեղ՝ սեռական ծառայություններ են մատուցել հաճախորդներին:

Armtimes.com-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե Գյումրիում մարմնավաճառության քանի դեպք է բացահայտվել:

«Հայտնում ենք, որ 2016 թ. ընթացքում և 2017 թվականի առաջին եռամսյակում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու և Մուշի բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում ՀՀՎԻՎ օր.-ի 1791 հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելը) հատկանիշներով արձանագրություններ չեն կազմվել։

2016 թ. դեկտեմբեր ամսին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում 4 անձի նկատմամբ արձանագրվել է մարմնավաճառության 3 դեպք, իսկ 2017 թ. առաջին եռամսյակի ընթացքում ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում 13 անձի նկատմամբ արձանագրվել է մարմնավաճառության 3 դեպք։

Վերը նշված դեպքերով հարուցվել են քրեական գործեր։ Կատարվում է նախաքննություն, որի ընթացքը հրապարակման ենթակա չէ»,- մեր գրավոր հարցմանը պատասխանելով նշել էին ՀՀ ոստիկանությունից։

Օգոստոսի 3-ին էլ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ պոռնկության մեջ ներգրավվելու հատկանիշներով կա հարուցված 4 քրեական գործ, 4 անձ ներգրավված է որպես մեղադրյալ։

«Գործերը գտնվում են նախաքննության փուլում, նրանց որպես մեղադրյալ ենք ներգրավվել՝ ունենալով բավարար ապացույցներ»,- aravot.am-ի հարցին պատասխանել էր Կարեն Գաբրիելյանը։ 

«Գյումրու մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի կենտրոն» ՍՊԸ-ից armtimes.com-ին տեղեկացրեցին, որ սեռավարակակիր անձիք հազվադեպ են դիմում բժշկի: Ինչով պայմանավորված է, գրեթե վերահսկողությունից դուրս է, թե Գյումրիում քանի անձ է ներգրավված պոռնիկության մեջ:

«Դիմողները շատ չեն, դիմելիությունը թուլացել է: Դիմողները հիմնականում 18-30 տարեկաններն են: Տարեցտարի դիմողները քչանում են: Չեն դիմում, որ աչքի չընկնեն իրենց հիվանդությամբ: Տարվա մեջ 2-3 ՁԻԱՀ-ով հիվանդ ենք հայտնաբերում»,- ասաց կենտրոնի տնօրեն Սամվել Գարեգինյանը:

Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն, կտրուկ նվազել է մարմնավաճառների ծառայությունների արժեքը: Տեղեկությունների համաձայն` վերջիններս սեռական բնույթի ծառայություններ մատուցում են նույնիսկ 2000 դրամից սկսած: Այսպես ասած՝ էլիտար մարմնավաճառների Գյումրիում հազվադեպ կարելի է հանդիպել, որոնց գնային քաղաքականությունը սկսվում է մի քանի հարյուր ԱՄՆ դոլարից:

Տպել
5280 դիտում

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել

Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին