Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

23/07/2017 schedule17:24

Ազգային ժողովում պատգամավորները հաստատեցին Սեւանից հավելյալ 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր վերցնելու նախագիծը ՝ հավատացնելով, որ ֆերմերների հոգսերը թեթեւացնելու համար են գնում այս քայլին, բայց մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում, որ ջուր չկա, եւ իրենց բերքն ամբողջությամբ չուրանում է: armtimes.com-ի հետ զրույցում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգ են անցկացնում, եւ երեկ ահազանգերի հետքերով գնացել են Գեղարքունիքի մարզ:

«Գնացինք Աստղաձոր համայնք, որտեղ ջուրը Սեւանից պոմպակայաններով է հասնում, սակայն պոմպակայանը հին է, կառուցվել է մոտ 40 տարի առաջ, այս տարի ընդհանրապես՝ թեկուզ մասնակի չի վերանորոգվել, եւ լինում են ջրի կորուստներ: Ոռոգման ցանցերի համար գումար է տրամադրվել, բայց մենք տեսնում ենք առկա խնդիրները եւ հարց է առաջանում՝ ո՞ւր են գնացել այդ գումարները: Ցանցերի չվերանորոգման դեպքում ջրի կորուստը կարող է հասնել մինչեւ 55%-ի: Սեւանից հավելյալ ջրառը նույնիսկ կորուստները չի փակում»,- նշեց բնապահպանը՝ հավելելով, որ 26 օրում Սեւանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով:

Բացի ոռոգման ցանցի հետ կապված կարեւորագույն խնդրից, Ինգա Զառաֆյանն անդրադարձավ նաեւ ջրի մատակարարման գրաֆիկին եւ պահանջվող գումարին:

«Գյուղացիների համբերության բաժակը լցվել է, նրանք լացակումած են, միմյանց հետ ջրի համար կռվում են, չգիտեն՝ ինչ անեն, բերքը չորանում է: Համաձայն են՝ ասում են ջրամատակարարող ընկերության հետ պայմանագիր կկնքեն, բայց ջուր չկա, ինչի՞ համար կնքեն: Բոլոր ՀԷԿ-երը պատկանում են օլիգարխներին, նրանցից գումար չեն ուզում, խեղճուկրակ գյուղացուց են ուզում: Գյուղացին, որն իր ցանած բերքով օրվա հացի խնդիրն է լուծում, եթե գումարը չի վճարում, ջուր չի ունենում»,- գյուղացիների հոգսը ներկայացրեց բնապահպանը եւ նկատեց, որ սա եւս կարեւոր խնդիր է եւ անհրաժեշտ է լուծման տարբերակներ գտնել:

Վերջինս նկատեց, որ գյուղատնտեսությունն ապահովում է մեր ՀՆԱ-ի 17-18 տոկոսը եւ նմանատիպ վերաբերմունք չպետք է լինի այս ոլորտին, այն շատ կարեւոր ոլորտ է, սակայն առանց ջրի գյուղատնտեսություն չի լինում:

Ահազանգեր եղել են նաեւ Ներքին Գետաշենից. «Ներքին Գետաշեն գնացինք, այստեղ եւս ոռոգման ջրի հետ կապված խնդիր կա: Ոռոգման ջրի աղբյուրն այստեղ Արգիճի գետն է: Ջրամատակարարումն իրականացվում է «Մարտունի» ՋՕԸ-ի միջոցով՝ պոմպերով, ինչպես նաեւ գյուղացիների կառուցած ջրագծերով՝ ինքնահոս եղանակով: Արգիճի գետի սակավաջրության պատճառով գյուղացիները չեն կարողանում ինքնահոս ջուր հասցնել իրենց այգիներ: Ըստ տեղացիների` ջրառի կետը գտնվում է Արգիճի գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի կայանից վերեւ, որտեղ դեռ գետը վերցված է ՓՀԷԿ-ի խողովակի մեջ, եւ գետում մնացած ջուրը քիչ է»:

Ինգա Զառաֆյանը նշեց, որ արդեն իսկ կատարված մոնիթորինգի արդյունքները փաստում են, որ ջրառը գյուղացու հոգսը չի թեթեւացնում, պետք է լուծել առկա խնդիրները: Նա տեղեկացրեց, որ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից եւս ահազանգեր ունեն, եւ պատրաստվում են հաջորդ շաբաթ այնտեղ մոնիթորինգ անցկացնել:

Հիշեցնենք, որ 2017-ին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ³ առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր է բաց թողնվելու: 

Ըստ Էկոլուրի ներկայացրած տվյալների՝ ընդամենը 26 օրում Սեւանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով: 2017թ-ին Սեւանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ:
Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սեւանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սեւանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է: 

Սեւանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ, որից 15.396 միլիոն խմ-ն ստորգետնյա հոսքն է, 80.018 միլիոն խմ-ն Արփա-Սեւան ջրատարով հոսքը:

«Արփա-Սեւան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սեւանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սեւան» ջրատարով Սեւան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչեւ հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սեւանա լիճ ուղղել Արփա եւ Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:

Տպել
10642 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը