Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18 000 նպաստով ապրել.աղքատ գյումրեցիները փակեցին վարչապետի ճանապարհը

Հուլիսի 20-ին Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քայլում էր Խրիմյան Հայրիկ փողոցով՝ դեպի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, նրա ճանապարհը փակեց գյումրեցի սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող մի տղամարդ եւ դժգոհեց իր սոցիալական վատ վիճակից:

«Ինչքա՞ն պտի ապրին էս վիճակով: Երկու երեխա ունիմ, ես հիվանդ եմ, կռնա՞մ էս վիճակով ապրիմ: Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18 հազար նպաստով ապրել: Դեղորայքով ապրող, հիվանդ տղա եմ»,-ասաց տղամարդը եւ վարչապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զրկված է մեկ ոտքից:

«Առաջարկ»,-գյումրեցու բողոքը լսելուց հետո, հակիրճ հարցրեց Կարեն Կարապետյանը:

«Առաջարկում եմ, որ մե քիչմ էլ մեզի աջակցեք, մենք էլ մեզի մարդ զգանք: 26 թվի սարքած տան մեջ կապրիմ»,-նշեց գյումրեցին:

«Դուք սոցիալապես անապահովների խմբում կա՞ք: Որքա՞ն են Ձեզ վճարում»,-հետաքրքրվեց կառավարության ղեկավարը:

«18 հազար նպաստ եւ 17 հազար թոշակ եմ ստանում, պարոն վարչապետ»,-եզրափակեց աղքատ գյումրեցին, որին ի պատասխան Կարապետյանը ասաց.

«Շատ լավ, Լեւոնին դիմեք, նա կզբաղվի»,-ասաց վարչապետը եւ մատնացույց արեց իր օգնականին:

Հետաքրքիրն այն է, որ վարչապետին սոցիալական խնդրով տարբեր փողոցներում գյումրեցիներն անհանգստացրին, ոմանք հետաքրքրվեցին իրենց անբարեկարգ փողոցի ճակատագրով: Սրան զուգահեռ, ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակաբար կրկնում էր, որ Գյումրին հիանալի քաղաք է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
18822 դիտում

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ