Նշանավոր մարդկանց տապանաքարերը կարելի՞ է հանել, անկնունք, անաղոթք մի մարդ թաղել. քահանա

19/07/2017 schedule15:00

Ինչպե՞ս հնարավոր դարձավ, որ Սանահինի վանական համալիրի տարածքում հուղարկավորվեց գյուղացիներից մեկը, այն էլ` այդ տարածքում հին տապանաքարերը տեղաշարժելու գնով:

Վանական համալիրի հոգեւոր սպասավոր հայր Ավետիքը մեզ հետ զրույցում նշեց, որ դա իրենից աննկատ է մնացել, որովհետեւ տվյալ վայրը գտնվում է ամենօրյա տեսադաշտից դուրս: Միայն օրեր անց է ինքը հայտնաբերել կատարվածը, տեղեկացրել Հայ առաքելական եկեղեցու Լոռու թեմի առաջնորդին, նա էլ իր հերթին դիմել է պետական համապատասխան մարմիններին: Ի դեպ, այդ ժամանակ գերեզմանատեղի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավատված չեն եղել, բայց հուղարկավորվածի հարազատները, մյուս կողմում որոշակի դանդաղկոտություն նկատելով, շտապել են գործը ավարտին հասցնել:

Այդուհանդերձ, կարծես թե չպետք է բացառել, որ հանգուցյալի հարազատները միտում չեն ունեցել եկեղեցու տարածք ներխուժելու, այլ ուղղակի գերեզմանի համար հատկացված տարածքից որոշ չափով շեղվել են ու այդ ընթացքում էլ հեռացրել իրենց ճանապարհին հայտնված հին տապանաքարերը, որովհետեւ Սանահինի գերեզմանատունը գտնվում է անմիջապես վանական համալիրի մոտ:  

«Ճիշտն ասած` հուղարկավորության տեղն ընտրելիս ինձ ոչ մի հարցուփորձ չեն արել: Բացարձակապես: Չեն հարցրել` կարելի՞ է, թե՞ չէ, բայց ինձ թվում է` իրենց հուշող է եղել, որ եկեղեցու տարածք եք մտել, չի կարելի, պետք է գործն արագ ավարտին հասցնել: Թաղման ժամանակ ես վանական համալիրում եմ եղել, ինքնահողին էլ: Այստեղ ընդհանրապես քահանայով թաղում չեն անում, երկրորդն էլ` անկնունք են թաղում անում: Մարդիկ գնում-գալիս էին, բայց չգիտեի, որ անմիջապես տարածքում` Զաքարյանների կողքին` չթույլատրված վայրում, պետք է գերեզման կառուցեն»,- ասաց հայր Ավետիքը:   

Նրա տեղեկացմամբ, հուղարկավորվածի հարազատներն ասում են, որ թաղելուց հետո արդեն չեն կարող տեղափոխել. «Բայց այն մարդիկ, որոնք նշանավոր մարդիկ են եղել, նրանց շիրիմները կարելի՞ է  արհամարհել, տապանաքարերը հանել եւ բերել անկնունք, անաղոթք մի մարդ թաղել»:

Քահանան ասաց, որ իրեն հայտնի չէ` ում հին տապանաքարերն են հանված: Ի դեպ, դա չգիտեին նաեւ հուշարձանների պահպանության գործակալությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3327 դիտում

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից

Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք

Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ

Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ

Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան

Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում

Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել

Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով

Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել

Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը