Ջահել տղեքը, սիրած ունեն, բայց չեն ամուսնանում, փող չկա. կյանքը սահմանամերձ Բավրայում.ՖՈՏՈ

Շիրակի մարզի սահմանային գյուղում՝ Բավրայում, հոգսերը շատ են, ապրուստի միջոցները՝ քիչ: Վերջին մարդահամարի տվյալներով սահմանամերձ այս համայնքում բնակվում է 570 մարդ: Գյուղում աշխատատեղ չկա: Բնակիչներն անասնապահությամբ են զբաղվում կամ մեկնում արտագնա աշխատանքի: Բավրային բնակիչներն  armtimes.com-ի հետ զրույցում դժգոհում են, որ նախ, որպես սահմանամերձ համայնք պետության կողմից որեւէ ուշադրության չեն արժանանում, հետո էլ մասնավոր ընկերությունները գյուղ մթերքը, մասնավորապես՝ կաթը գնում են էժան:

«Իրար ենք ուտում, աշխատանք չկա, մարդ չի մնացել, սաղ թողել, գնացել են, մենակ բիձեքն են մնացել: Անասուն ենք պահում, բայց կաթի գինը էժան է: Լավ է կաթը թափենք, քան թե տանք հավաքող ցիստերին: Իրանք տանին, մշակեն, քյարը տեսնին, գեղացուն էլ բերեն կոպեկներ կուդան, կսեն՝ գնա, յոլա գնա: Ալյուրը թանկ, ձեթը թանկ, մնացած ամեն ինչ թանկ, մեր կաթը՝ էժան»,- ասում է Բավրայի բնակիչ Հակոբ Բալյանը:

Գյուղմթերքի էժան գնով սպառմանը զուգահեռ, Բավրայում այս գյուղատնտեսական տարում մեկ այլ խնդիր էլ է առաջացել՝ անասնակեր չկա: Բնակիչներն ասում են տարին գյուղատնտեսական առումով հաջող չէր, անասունների հարկադիր մորթ է սպասվում:

«Խոտ չկա, Հոկտեմբերյանի կողմերից էլ են գալիս, բայց չկա: 1500 դրամ է, դաշտից 1200 դրամով են տանում մի տուկը: Սաղ ստիպված կովերին ձմեռը կմորթեն, տարին լավը չէր: Անձրեւ էկավ, սաղ խոտը խեղդեց, չթողեց, որ աճի: 1000 գլուխ անասուն, որ կմորթվի»,- armtimes.com-ին տեղեկացնում է Բավրայի բնակիչը:

Վրաստանին սահմանակից գյուղի բնակիչներն հարեւան երկրի գյուղերի հետ ապրանքափոխանակություն իրականացնելու հնարավորություն չունեն:

«Հնարավորություն չկա Վրաստանի հետ ապրանք փոխելու: Մուծում են ուզում: 5 կիլոյից ավելի չեն թողնում ապրանք բերենք: Խոսքի՝ ուզում եմ մի մեշոկ պիսոկ բերեմ, էդ քանի՞ հոգու վրա բաժանեմ, որ հենց ըմբես բերեմ: Գյուղացու ապրանքը չի ծախվում: Վրացին իրա միրգը կբերե մեր պանրի հետ կփոխանակե, կտանի: Պանիրը 1500 դրամ է, կաթը՝ 120: Մեր սարերը լրիվ քարեր է, խոտ չկա, որ անասունը գնա, արածի, գա: Կանաչը, որ երեւում է, դրան մի խաբնվի, լրիվ քար է: Տարածքն էլ քիչ է»,- ասում են Բավրայի բնակիչներն:

Բավրայի տղամարդիկ այս տարի մեծ դժվարությամբ են մեկնել արտագնա աշխատանքի:

«Խոպանի վիճակն էլ լավ չէ: Առաջ փետրվար-մարտից էին գնում: Հմի տարին կես է ընկնել, նոր կերթան: Մի 15 օր առաջ են գնացել: Գործ չկա»,-ասում են գյուղի կենտրոնում հավաքված գործազուրկ բնակիչները:

Սոցիալական վատ վիճակով պայմանավորված Բավրայում ծնելիությունը նվազել է: Գյուղի տարեցներն armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ երիտասարդները չեն համարձակվում ամուսնանալ, քանի որ ընտանիք պահելը դժվարացել է:

«Երեխաներ չեն ծնվում: Էնքան ջահել տղեք կան, սիրած ունեն, բայց չեն ամուսնանում, փող չկա: Ընտանիք պահելը դժվար է, կնիկ չեն կրնա պահեն, երեխան ունենան ի՞նչղ պահեն: Շատ են ուզում ամուսնանալ: Առաջ մեր գյուղում 4 մայր հերոս կար, որոնցից ամեն մեկը 10 երեխա ուներ, բայց հիմա 1-2 հատ էլ չեն ունենում»,- armtimes.com-ին փոխանցում է Սլավիկ Սումբուկյանը:

Տպել
23740 դիտում

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին