Անորոշություն. «մեզ հարթակում էլ վատ չենք զգում»

14/07/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հուլիսի 16-ի համարում

Խորհրդարան վերադառնալու համար ընդդիմությունը կոալիցիայի առաջ երեք պահանջ էր դրել՝ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, պատժել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ժողովրդի նկատմամբ բռնարարքներ կիրառածներին եւ  հրաման արձակողներին, նաեւ՝ խորհրդարանում քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ահա այն նախապայմանները, որոնց դեպքում ընդդիմությունը կվերադառնա խորհրդարան: Երեկ «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը հաստատեց, որ կոնկրետ իրենց դաշինքի դիրքորոշումը չի փոխվել, եւ այս երեք պայմանները կատարելուց հետո ընդդիմությունը սեպտեմբերի 13-ին կլինի խորհրդարանում:

«Այս պահին, սակայն, որեւէ պայման կատարված չէ. մի քանի քաղբանտարկյալ շարունակում են մնալ անազատության մեջ, ապրիլի 12-ի դեպքերի որեւէ կազմակերպիչ մինչ օրս պատժված չէ, կոալիցիան էլ շարունակում է պնդել, որ չի պատրաստվում կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: Այնպես որ, այս պարագայում մեր դաշինքի դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասում է ՀԺԿ անդամը: Ընդդիմության մյուս թեւի՝ «Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանն էլ նշում է, որ առաջիկա օրերին իրենց կուսակցությունը հանդես է գալու հայտարարությամբ, ուր հստակ նշված կլինեն այն պայմանները, որոնց դեպքում իրենց խմբակցությունը կվերսկսի իր խորհրդարանական գործունեությունը:

«Համենայնդեպս, այս պահին որեւէ իրավիճակ չի փոխվել, որը ենթադրի, որ մենք պետք է վերադառնանք խորհրդարան»,- ասում է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, որոշ ընդդիմադիր պատգամավորներ  այս օրերին հանդիպել են կոալիցիայի ներկայացուցիչների հետ, որոնք ընդդիմությանն առաջարկում են համատեղ ջանքերով գտնել այն ձեւակերպումը, որի դեպքում ընդդիմության վերադարձը խորհրդարան՝ չի դիտվի սեփական թքածը լիզել: Երեկ, ուղիղ մեկ ժամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում բացատրում էր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանին, որ ընդդիմության վերադարձը ԱԺ առաջին հերթին պետք է հենց ընդդիմությանը՝ լուսանցքում վերջնականապես չհայտնվելու համար:

Իսկ եթե հարցը վերադարձի ձեւակերպումն է, ապա ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ընդդիմությանը՝ վերադարձի ձեւակերպմանը հնարավորինս համոզիչ տեսք տալու համար: Եւ չնայած նախօրեին ՄԱԱ-ում «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նրբորեն հասկացրել էր, որ ժամանակն է վերադառնալ ԱԺ եւ տեր կանգնել սեփական օրենսդրական նախաձեռնություններին, սակայն երեկ մեզ հետ զրույցում պատգամավորը ճշտեց, որ ընդդիմությունը ԱԺ կվերադառնա միայն այն դեպքում, եթե կոալիցիան երաշխիք տա, որ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը կքննարկվի:

Ի դեպ, երբ զրուցում ես թե՛ «Արդարություն» դաշինքի, թե՛ «Ազգային միաբանության» պատգամավորների հետ, տպավորությունն այնպիսին է, որ բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության, որը հայտարարում է, թե ոչ մի պարագայում ոտք չի դնի ոչ լեգիտիմ ԱԺ՝ ընդդիմության մնացած ճյուղերը դեմ չէին լինի վերադարձին, եթե հնարավոր լիներ գտնել իրենց վերադարձը հիմնավորող այնպիսի ձեւակերպում, որ չստացվի, թե իրենց թքածը լիզել են, եւ որը նաեւ հասարակության կողմից ընկալելի կլինի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում «Արդարություն» դաշինքի գրեթե բոլոր պատգամավորները, բացառությամբ ՀԺԿ-ի եւ «Հանրապետության», այլեւս բացահայտ են խոսում իրենց բոյկոտի ինքնանպատակության մասին, բայցեւ՝ ավելացնում են, որ կենթարկվեն դաշինքի միասնական որոշմանը:

Եւ դա հասկանալի է. խորհրդարանում հայտնվելու համար նրանք, ըստ էության, պարտական են ՀԺԿ առաջնորդին, ուստի ստիպված են սեփական կարծիքը ստորադասել ընդհանուրի որոշմանը: Ինչեւէ, եթե «Ազգային միաբանությունն» առաջիկա օրերին է անդրադառնալու ԱԺ վերադառնալ-չվերադառնալու խնդրին, ապա «Արդարություն» դաշինքում այդ հարցը քննարկվելու է օգոստոսին: Դաշինքում գրեթե վստահ են, որ իշխանությունները չեն դիմի իրենց մանդատից զրկելու միջոցին, քանզի դրա հետեւանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել հենց իշխանության համար: Ուստիեւ՝ կոալիցիան ստիպված կլինի ընդունել իրենց պայմանները: Եթե՝ ոչ, ապա «Արդարություն» դաշինքում ասում են, որ իրենք հարթակում էլ վատ չեն զգում:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
13970 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին