Անբարեխիղճ մրցակցության նմուշ. միջնորդավճարի ու ԱԱՀ-ի զավեշտը

13/07/2017 schedule14:50

2013 թվականից Երեւանում գործում են, այսպես կոչված, կարմիր գծերը: Մայրաքաղաքի ավագանու որոշման համաձայն՝ բազմաթիվ հատվածներում կայանելիս վարորդները պարտավոր են վճարել տեղական տուրք՝ մեկ ժամը 100 դրամ, մեկ օրը 500 դրամ, ամիսը՝ 2000 դրամ, տարին՝ 12000:

Գումարների հավաքագրման եւ կայանատեղիների կազմակերպման հարցը հանձնվեց «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը:

Օրեր առաջ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը սկսեց հաղորդագրություն տարածել, որ օգոստոսի 1-ից 1045 եւ 5045 համարներին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի տեղական տուրքը վճարելիս կգանձվի համապատասխանաբար 149 եւ 748 դրամ՝ ներկայիս 100 եւ 500 դրամի փոխարեն:

1045 համարի միջոցով 1 ժամ ավտոկայանատեղիից օգտվելու դիմաց գանձվելիք 149 դրամից 100-ը ավտոկայանատեղիի վճարն է, 24,8 դրամը՝ միջնորդավճարը, 24,2 դրամը՝ ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): 1 օրվա դիմաց վճարելու դեպքում վարորդի հեռախոսահամարի հաշվեկշռից կգանձվի 748 դրամ, որից 124,6 դրամը կհամարվի միջնորդավճար, 123,4 դրամը՝ ԱԱՀ:

Երբ հայտարարությունը սոցցանցերում մեկնաբանվեց որպես ավտոկայանատեղիների վճարի թանկացում, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ խոսքը միայն sms հաղորդագրությունների միջոցով կատարվող վճարումների մասին է, եւ որ կայանատեղիներին կից տերմինալներով վճարելու դեպքում գնի փոփոխություն չկա (գնի փոփոխությունը կարող է լինել բացառապես Երեւանի ավագանու որոշմամբ):

Այսինքն, ավտոկայանատեղիի գնի (տեղական տուրքի) փոփոխություն չկա, բայց, փաստացի, վճարվում է 49 տոկոսով ավելի:

Բարձրացած աղմուկին արձագանքեցին բջջային օպերատորները, որոնք հայտարարեցին, որ «Փարկինգ սիթի սերվիսի» հետ համագործակցության ընթացիկ պայմանները չեն փոխել, այդ թվում՝ միջնորդավճարի չափը:

Իրավիճակը մեկնաբանեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, որը ներկայացրեց, որ նախկինում այդ միջնորդավճարները վճարվել են «Փարկինգ սիթի սերվիսի» կողմից, իսկ այժմ դա անելու է բաժանորդը (վարորդը), որպեսզի քաղաքապետարանը ստանա ամբողջությամբ համապատասխանաբար 100 եւ 500 դրամը:

SMS-ի թանկացող գնի կեսը բջջային օպերատորների միջնորդավճարն է, կեսը՝ ավելացված արժեքի հարկը: Փորձենք հասկանալ այս երկու գոյացումների հետ կապված խնդիրները:

Միջնորդավճարը

Կարճ հաղորդագրության միջոցով Երեւանի քաղաքապետարանին 100 եւ 500 դրամ տեղական տուրք վճարելու համար բջջային օպերատորները բաժանորդներից գանձում են համապատասխանաբար 24,8 եւ 124,6 դրամ:

Համարյա զրոյական ինքնարժեքով ծառայության համար բջջային օպերատորները բաժանորդներից գանձում են տուրքի մոտ մեկ քառորդ մասը, որը բավականին մեծ գումար է: Բջջային օպերատորները 500 դրամանոց տուրքի վճարման համար ավելի մեծ միջնորդավճար են գանձում, քան բանկերը՝ մեկ տարվա 12 հազար դրամի վճարումը կատարելիս:

Տրամաբանական կլիներ, որ բջջային օպերատորները իրար հետ մրցելու համար իջեցնեին այդ գինը: Սակայն, ըստ երեւույթին, գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ, երբ 3 բջջային օպերատորները պայմանավորվում են ծառայությունը մատուցել միեւնույն՝ բարձր գնով:

Այս հարցով, թերեւս, պետք է զբաղվի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը միշտ խուսափում է լուրջ հարցերով զբաղվելուց:

ԱԱՀ-ն

Միջնորդավճարի գնից էլ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ տեղական տուրքը վճարելիս քաղաքացիները նաեւ վճարում են ավելացված արժեքի հարկ:

Ու թեեւ Երեւանի փոխքաղաքապետը բացատրեց, որ ԱԱՀ-ով գանձվում են բջջային օպերատորներին կատարվող բոլոր վճարումները, դա չի փոխում իրականությունը՝ տեղական տուրքը, փաստացի, հարկվում է ԱԱՀ-ով:

Առհասարակ, Հայաստանի իշխանությունները սիրում են ամեն ինչ հարկել ԱԱՀ-ով, որը երբեմն բերում է այսպիսի զավեշտալի արդյունքների: Մեր երկրում ԱԱՀ-ով հարկվում են անգամ պետություն ներմուծվող անձնական օգտագործման ավտոմեքենաները, ինչը պակաս նոնսենս չէ:

Եթե այսպես շարունակվի, ապա չենք բացառում, որ շուտով ԱԱՀ-ով կհարկվի ոչ միայն ավտոկայանատեղիի տեղական, այլեւ այլ տուրքերը... Օրինակ՝ դատարաններին վճարվող պետական տուրքերը:

Ի վերջո, ինչու՞ ոչ: Եկեք սկսենք ԱԱՀ-ով հարկել անգամ հարկերը... Օրինակ, մարդու աշխատավարձից հարկվող մոտ 26 տոկոս եկամտահարկը հարկենք եւ ստիպենք քաղաքացուն, որ բյուջե, որպես իր աշխատավարձի եկամտահարկի ԱԱՀ, վճարի «ռոճիկի» 5,2 տոկոսը:

Կարելի է գնալ էլ ավելի հեռու եւ սկսել ԱԱՀ-ով հարկել ԱԱՀ-ն... Անունն էլ դնել, որ ԱԱՀ-ով հարկում են ԱԱՀ-ն վճարելու ծառայությունների մատուցման համար: Հավատացեք, սա պակաս անլուրջ չէ, քան օգտագործված մեքենաների ներմուծման կամ ավտոկայանատեղիի տեղական տուրքի համար ԱԱՀ-ի գանձումը:

Դանիել Իոաննիսյան

Տպել
30193 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ