Գերմանիան Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել առաջին ինքնաթիռը

10/07/2017 schedule10:47

Գերմանիան հուլիսի 9-ից սկսել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից գերմանական զորախմբի դուրս բերման գործընթացը, գրում է Reuters-ը: 

Թուրքական ավիաբազայից այսօր արդեն դուրս է եկել գերմանական լիցքավորող-ինքնաթիռն ու ուղևորվել է Հորդանանի ռազմաբազա: Այնտեղ է ուղարկվելու նաև Tornado տիպի ինքնաթիռների տեղակայման համար անհրաժեշտ տեխնիկան: Ինքնաթիռները նախատեսվում է Հորդանան տեղափոխել հոկտեմբերին:

«Ինջիրլիք» ավիաբազայում 260 գերմանացի զինվոր կա: Նրանք մասնակցում էր Արևմտյան կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին:  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հուլիսի 17-ին այցելելու են Թուրքիայի տարածքում մեկ այլ՝ Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա, որտեղ ծառայություն է անցնում գերմանական զորախումբ: 

7 գերմանացի պատգամավորները Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում տարվող պայքարում գերմանական հետախուզական ինքնաթիռների մասնակցության հետ կապված ուսումնասիրություն կանցկացնեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին կայացած G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանական իշխանություններն Էրդողանի այցից առաջ մերժել էին նրա դիմումը և արգելել ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև: 

Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն արդեն երկրորդ անգամ արգելել էին Բունդեսթագի պատգամավորների մուտքն Ինջիրլիք ավիաբազա, ինչից հետո գերմանացի խորհրդարանականները որոշում էին կայացրել զորախումբը տեղափոխել Հորդանան: Թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության մասին անդրադարձերում թուրքական եւ գերմանական մամուլը պարբերաբար հիշեցնում է, որ խնդիրները սկսվեցին 2016-ի հունիսից, երբ Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Դրանից հետո Թուրքիան արգելեց թուրք խորհրդարանականների այցը Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է 250 զինծառայողներով գերմանական զորախումբը:

Ամիսներ անց հարաբերությունները կարգավորման փուլում էին եւ այցը, այնուամենայնիվ, եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Գերմանիան արգելեց Թուրքիայի ԱԳ, Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարների  նախընտրական հանդիպումները թուրք համայնքի հետ: Գերմանիան դեմ էր ապրիլի 16-ին հանրաքվեով հաստատված Թուրքիայի նոր սահմանադրությանը. դրանով գրեթե անվերահսկելի իշխանություն է ստացել նախագահ Էրդողանը, որը լարվածությունը պիկին հասցրեց՝ հայտարարելով, թե Գերմանիայում նացիզմը դեռ չի վերացել:

Տպել
2597 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը