Ամեն ինչ, բացի Քոչարյանի տված մեդալից

03/07/2010 schedule20:17

Բանաստեղծուհու 90-ամյակի առիթով նրա տուն-թանգարանի բացմանը հրավիրված մտավորականները, լրագրողներն ու բարեկամները ստիպված էին կանգնել մուտքի մոտ, մինչեւ նրանց թույլ տրվի շենք մտնել։ Բանն այն է, որ տուն-թանգարան էր այցելել Սերժ Սարգսյանը, ով, պարզվում է, խուսափում է ոչ միայն հասարակ ժողովրդից, այլ նաեւ մտավորականներից. նրան երեւի թվում է, թե մարդկանց դրսում սպասեցնելով` նա իր անձի շուրջ կարեւորության շղարշ է ստեղծում։ Իրականում այդ ամբողջ ընթացքում բոլորն էլ զարմացած սպասում էին եւ բարձրաձայն քննարկում, որ «եթե իրենք պետք չեն, կարող են գնալ»։ Նշենք, որ մինչ Սերժ Սարգսյանը գտնվում էր շենքում, դռնից մինչեւ 4-րդ հարկ լցված թիկնապահները չէին թողնում նույնիսկ, որ ներս գնան հատուկ թանգարանի բացմանը երգելու համար եկած երգիչները։ Այդպես էլ թանգարան չմտնելով` շենքի բակից հեռացան բազմաթիվ` ցրտին չդիմացած հյուրեր։ Երբ վերջապես հեռացավ Սերժ Սարգսյանը` իր մոտ 20 թիկնապահական մեքենաներով, նրա հետեւից հեռացավ նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Արդեն թանգարանում ասացին, որ Սերժ Սարգսյանի այցը նախատեսված չի եղել, ուղղակի նա եկել էր, քանի որ հովանավորել է թանգարանի բացման աշխատանքները։ Հյուրերի ներկայությամբ, Կապուտիկյանի կտակի համաձայն, բացվեց այն կոնյակը, որը բանաստեղծուհին նախատեսել էր բացել իր 90-ամյակին։ «Քաղաքական գործիչներից» թանգարանի բացմանը մասնակցում էր Արտաշես Գեղամյանը, որ հայտնի է որպես բանաստեղծուհու տանը հաճախ հյուրընկալված անձ։ Նա, սակայն, սեղան գցել-ուտելուց հետո լքեց թանգարանը` թեւանցուկ անելով եւ իր հետ տանելով կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին։ Ինչեւէ, համբերատար սպասած եւ Կապուտիկյանի բնակարան բարձրացած մի քանի մտավորականների եւ բանաստեղծուհու բարեկամների մասնակցությամբ շրջայց կատարվեց թանգարանում։ Տնօրեն, Կապուտիկյանի մորաքրոջ դուստր Ռաֆլետա Հաջյանը, ներկայացնելով թանգարանում գտնվող յուրաքանչյուր իրը, որ պատկանել է Սիլվա Կապուտիկյանին, հուզմունքով նշեց, որ ինքն ամեն ինչ արել է Սիլվայի կտակի համաձայն։ «Ամեն ինչ արվել է իր պատվերով։ Սա լավագույն միջոցն է` ժառանգներին հանձնելու Կապուտիկյանի հայրենասիրությունը, ազգասիրությունը, գրական ժառանգությունը, մայրենի լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ մարդկային հատկանիշները։ Թանգարանը պետք է ծառայի նաեւ նրա գրական ժառանգությունը պրոպագանդելուն, մանավանդ` այսօր, երբ դպրոցի հայ գրականության ծրագրից հանվում է Կապուտիկյանը, եւ մեզ համար օրակարգի հարց է դառնում` նոր սերնդին ծանոթացնել Կապուտիկյանի ժառանգության հետ»,- ասաց Հաջյանը։ Մենք հարցրեցինք, թե բանաստեղծուհու թանգարանում ցուցադրված մեդալների մեջ կա՞ արդյոք «Սբ. Մեսրոպ Մաշտոց» մեդալը, որը բանաստեղծուհին հետ էր վերադարձրել Քոչարյանին։ Պարզվեց` այդ մեդալը այլեւս չի վերադարձվել թանգարան։ Հիշեցնենք, որ իր այդ վերաբերմունքով Կապուտիկյանը կանգնել էր այն ժողովրդի կողքին, որը 2004 թվականի ապրիլի 12-ին բռնությունների էր ենթարկվել` Քոչարյանի հրաժարականը պահանջելու համար։ Այդպիսին էր Կապուտիկյանի վերջին տարիների ապրելակերպը. ինչպես երեկ նրա թանգարանի բացման ժամանակ ցուցադրված ֆիլմում էր ասվում, նա, ներդաշնակելով եւ հակադրելով մեր կյանքի գույները, պարզապես երկիր էր քարտեզագրում` մեր եւ իր ժամանակը։ Իսկ ահա ընթերցողը նրանից միշտ հետաքրքրվում էր` ճի՞շտ ենք ապրում արդյոք։ Ու բանաստեղծուհին կոչ էր անում վրեժ լուծել` ապրելով։ Իսկ թանգարանում, այսինքն` Կապուտիկյանի 4 սենյականոց բնակարանում, որտեղ նրա կտակով ոչինչ չպետք է ավելացվեր եւ պակասեցվեր, պատշգամբում ներկայացված էին ընդհուպ մինչեւ Կապուտիկյանի կարի մեքենան, լողանալու տաշտակը, գրիչները, որոնք նվեր էր ստացել պաշտոնավորներից ու երկրպագուներից։ Տուն- թանգարանի տնօրենը նշեց, թե Սիլվա Կապուտիկյանի արխիվն այնքան մեծ է, որ ինքը չի կարողացել տեղավորել այդ 4 սենյակում։ Ի դեպ, երեկ, բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նաեւ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մտավորականներ եւ Կապուտիկյանի երկրպագուները։

Տպել
4171 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին