«Ելք» դաշինքը չի մտնում Սերժ Սարգսյանին «համոզողների» ցանկի մեջ.Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային Ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ 2016 թվականը հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց, եւ եկավ նոր կառավարություն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց վերլուծությունը, թե որն էր Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառը: Նրա խոսքով՝ կարելի էր ասել, որ 2016 թվականի տնտեսական ցուցանիշները ցածր են եղել, բայց մի քանի անգամ ավելի վատ տնտեսական ցուցանիշների պայմաններում վարչապետները շարունակել են պաշտոնավարել: «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին: Եթե կառավարման արդյունավետության տեսանկյունից նայենք, նույն 2016 թվականին ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: Ըստ էության, իրենց կողմից հայտարարված մի բան տեղի ունեցան, որ իրենք իբր ուզում են ասել, որ նման բան էր ծրագրվում, որը կանխվել է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ամենակարեւոր պատճառն այն էր, որ Հայաստանը թեւակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, իսկ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի հնաբնակներից լինելով, կարող էր իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել որոշակիորեն խառնելով Սերժ Սարգսյանի պլանները:

Պատգամավորի համոզմամբ՝ սա էր այն հիմնական պատճառը, որի համար պաշտոնանկ արվեց Հովիկ Աբրահամյանը: «Ինչո՞ւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Իհարկե, գործոնները բազմաթիվ են, բայց այդ գործոնների մեջ կարծում եմ ոչ երկրորդական տեղ ունի այն հաշվարկը, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում հնաբնակ չէ եւ ինքը, ըստ էության, մեծ պոտենցիալ չունի ՀՀԿ-ի, իշխանության ներսում իր շուրջ կոնսոլիդացիա ապահովելու տեսանկյունից: Կարծում եմ՝ հաշվարկներից մեկը, որը Սերժ Սարգսյանին մղեց Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ, մեկը, չեմ ասում հենց դա, սա էր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրեց հունիսի 22-ին ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը չի մտնում Սերժ Սարգսյանին «համոզողների» շրջանակի մեջ, որոնք «համոզում» են Սարգսյանին 2018 թվականին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

«Ահա այդ հայտարարությունը հետաքրքիր է, եւ ներքաղաքական իրավիճակը փոխելու որոշակի պոտենցիալ  է իր մեջ պարունակում: Սա չէր կարող չարձանագրել եւ չհասկանար ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը, եւ կարծում եմ, պատճառներից մեկն էլ սա էր, որ նա շատ արագ, գործնականում այդ նիստի հաջորդ շաբաթը հայտնվեց կառավարության նիստում եւ, ըստ էության, շատ ուղիղ որեւէ բան չասած: Բայց կառավարության այդ նիստի վիզուալ պատկերը շատ խոսուն էր: Երբ, որ Սերժ Սարգսյանը մասնակցում էր կառավարության նիստին, նստած էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են վարչապետները, իսկ գործող վարչապետը նստած էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են նախարարները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարը նկատեց, որ նախարարները, որոնց հարցազրույցները ենթադրաբար մոնտաժվում են Բաղրամյան 26-ի կողմից, ասում են՝ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս կամ այն բանն են արել: «Այնպիսի տպավորություն է, որ իրենք հանձնարարություն ստանում են միայն, ինչպես իրենք են ասում, հանրապետության նախագահից կամ առնվազն կատարման ենթակա են միայն այն հանձնարարությունները, որոնք նրանց տալիս է, ինչպես իրենք են ասում, հանրապետության նախագահը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջում պատգամավորը ընդգծեց, որ «Ելք» դաշինքը չի մտնում այն անձանց շրջանակի մեջ, որոնք Սերժ Սարգսյանին «համոզում են» 2018 թվականին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

Տպել
5013 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը