Շատ վատ է, որ 24 ժամ հետո ոստիկանությունը չի կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հակադարձելով փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի կարող ասել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ ծեծի գործով միջադեպ եղել է, թե՝ ոչ, ասաց. «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, որ ոստիկանությունը դեպքի հանրային ահազանգից 24 ժամ հետո դեռ չի կարող նույնիսկ ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան Անուբախ Համբարյանն այսօր ասել էր. «Մենք չենք կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ, իհարկե, ահազանգ եղել է»:

Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին տեղեկացրեց, որ երեկ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի վարչակազմն իրեն հավաստիացրել է, որ Արայիկ Խանդոյանը եւ Արեգ Կյուրեղյանը դատավարությունից վերադարձել են ՔԿՀ, այդ ընթացքում մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ, սակայն նրանց վրա կան մարմնական վնասվածքներ:

«Այսինքն՝  նրանք առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, մարմնական վնասվածքներով վերադարձել են՝ այդ ողջ ընթացքում լինելով ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ: Այս փաստը ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է, գոնե կարո՞ղ ենք կռահել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարը հարց հնչեցրեց նաեւ բնակարանային գողության դեպքերի բացահայտման վերաբերյալ՝ նկատելով, որ 2016 թվականին Հայաստանում տեղի է ունեցել 1250 բնակարանային գողություն, որի 67 տոկոսը չի բացահայտվել մինչեւ օրս: «Դուք Հայաստանում ուրիշ այդպիսի բիզնես գիտե՞ք, որ 37 եւ ավելի պակաս տոկոս ռիսկայնություն ունի: Սա չի՞ նշանակում արդյոք, որ ՀՀ-ում բնակարանային գողությունը ոստիկանության գործունեության պայմաններում դարձել է բավականին անվտանգ եւ շահավետ գործ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Փոխոստիկանապետը պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ հարցին, ասաց, որ ահազանգը դեռ չի նշանակում, որ հանցագործություն է տեղի ունեցել: «Իհարկե, մենք գրանցել ենք, զբաղվում ենք, կլինի հանցագործություն, կհաստատվի՝ կպատժվեն: Մենք ունենք ահազանգ, որով զբաղվում ենք, նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Անուբախ Համբարյանը:

Վերջինիս խոսքով, բնակարանային գողության դեպքերն անհանգստացնում են ոստիկանությանը, բայց դրա հետ մեկտեղ 2017 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում 210 բնակարանային գողության դեպք  է բացահայտվել: «Մենք 2016 թվականին բացահայտել ենք 840 հանցագործության դեպք նախկին տարիներից, որից մոտ 300-ը եղել է բնակարանային գողություն: Այս ուղղությամբ մենք անհանգստացած ենք, ղեկավարությունն անհանգստացած է բնակարանայի գողության դեպքերով: Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»,- ասաց Անուբախ Համբարյանը:

Արձագանքելով փոխոստիկանապետի՝ նախաքննության մասին արված հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ տրամաբանությամբ ոստիկանության «02» հաղորդումը փակեք, որովհետեւ ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել: Երբ որ ընդդիմությանն է վերաբերվում՝ կլիոմետրանոց հաղորդագրություններ՝ էս են արել, այստեղից մտել են, զենք, զինամթերք, բան: Բա այդ ժամանակ ինչի՞ չեք ասում, որ նախաքննությունը կպարզի, ոչ մի բան չենք ասում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7783 դիտում

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է

Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն

Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ

Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան

Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին

Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար

Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ

Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին. տեսանյութ

Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. տեսանյութ

Վարչապետը քվեարկել է, այնուհետև լրագրողների հետ առանց տեսախցիկների հանդիպում ունեցել. տեսանյութ

Եթե Հայաստանը շարունակի քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու պատճառ չի լինի. Ռուբինյան

Գեղարքունիքի գարեջրատներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ