Երևան
0 °C
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 2016 թվականի կատարողականը, հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նախորդ տարի դանդաղել է: ԿԲ նախագահը այդ դինամիկան պայմանավորեց գյուղատնտեսության եւ շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ:
«ՀՀ տնտեսության ակտիվության դանդաղումը հիմնականում պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում ներքին եւ օտարերկրյա զուտ ներդրումների կրճատմամբ, պղնձի եւ հանքահումքային ապրանքների միջազգային գների նվազմամբ, ինչպես նաեւ ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետեւանքով տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների կրճատման ազդեցությամբ»,- ասաց Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ նախորդ տարի մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է թույլ մնալ, մինչդեռ մասնավոր սպառման մասով նկատվել են աճի վերականգման միտումներ:
«2016 թվականի ընթացքում տնտեսական ակտիվության բացասական հետեւանքները մեղմելուն ուղղված պետական բյուջեի ծրագրված ծախսերի համեմատաբար բարձր կատարողականի եւ եկամուտների ծրագրված մակարդակի ավելի ցածր կատարողականի պայմաններում պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց: Պետական պակասուրդի վերը նշված աճը, բնականաբար, անդրադարձել է պետական պարտքի վրա եւ հանգեցրել է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճին: Հարաբերակցությունը կազմել է 56.7 տոկոս»,- նկատեց Արթուր Ջավադյանը:
«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին
Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին
Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել
ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր
Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն
Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին
ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում
Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)
«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն
Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան
«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում
Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ
Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան
Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է. անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը
«Գյումրին պատրաստվում է Ամանորին». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
© 2019 Հայկական ժամանակ