Ընդդիմաիշխանամետ է. հուշարձան Գալուստին

22/06/2017 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 24-ի համարում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միշտ հայտնի է եղել իր հակակոալիցիոն տրամադրություններով: Եւ պատահական չէ, որ երեկ «Քաղաքական բանավեճերի ակումբ» կազմակերպության կողմից կոալիցիայի ստեղծման տարեդարձի առիթով կազմակերպված քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Գալուստ Սահակյանի առաջին միտքն այն էր, որ կոալիցիան հավերժական չէ: «Միավորումների ստեղծումը դրական եմ գնահատում, բայց մեզանում ձեւավորվել է մի մոտեցում, որ դրանք հավերժական ձեւավորված մարմիններ են: Մինչդեռ ցանկացած քաղաքական միավորում որոշակի ժամանակաշրջանի համար է ստեղծվում: Երբեք դաշինքների, միավորումների, կոալիցիաների անդամ կուսակցությունները պարտավորված չեն անընդհատաբար համատեղ գործողություններ մշակել»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրենց մեկամյա գործունեությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելացրեց, որ խիստ բացասաբար է վերաբերվում կոալիցիայում առկա պոպուլիստական դրսեւորումներին, երբ գործադիրում պատասխանատվություն վերցրած քաղաքական ուժի ներկայացուցիչներն ուզում են ցույց տալ, թե ժողովուրդն ավելի շատ իրենց սիրելին է: Կոալիցիայի մյուս թերացումը պարոն Սահակյանը համարում է համընդհանուր կուսակցականացումը՝ դա բացատրելով այսպես. «Մի փոքր լծակ ունեցող կուսակցությունը համատարած կուսակցական ընդունելություն է կատարում, ինչը տանում է ժողովրդի ոչ թե քաղաքականացմանը, այլ կուսակցականացմանը: Եւ ես այստեղ մեծ վտանգ եմ տեսնում»: Սակայն Գալուստ Սահակյանն իր զեկույցի ավելի մեծ մասը նվիրեց ոչ թե կոալիցիայի գործունեության քննադատությանը, այլ աշխարհաքաղաքական խնդիրներին եւ Հայաստանին սպառնացող խնդիրներին: Եւ ահա թե ինչու:

«Այսօր իմ առջեւ ավելի շատ հառնում են Հարավկովկասյան խնդիրները եւ Հայաստանը: Այսօր ես տեսնում եմ, որ վտանգվում է Հայաստանի անկախությունը, համենայնդեպս՝ գործընթացներ են տեղի ունենում»,-խիստ մտահոգ հայտարարեց պարոն Սահակյանը: Վերջինս, որ հայտնի է վրացական իշխանափոխությունը դրանից 20 օր առաջ ճշգրիտ կանխատեսելով՝ Հայաստանի համար հետեւյալ կանխատեսումն արեց. «Այսօր պետք է կամ դառնանք Վրաստան եւ Ադրբեջան, կամ՝ պետք է ունենանք անկախ պետություն: Այլապես այստեղ կլինի մի տարածք՝ չգիտես որ երկրից նշանակված մի կառավարչով, եւ կասենք, որ մենք էլ պետություն ունենք: Այս խնդրի շուրջ եմ կենտրոնացած առաջիկայում»: Նման հեռանկարից խուսափելու համար Գալուստ Սահակյանը կոչ արեց, որ ընդդիմությունը եւս մտածի այս ուղղությամբ, այլապես կվտանգվի երկրի ապագան:

«Ամբողջ ամառ մնալու եմ Երեւանում, որպեսզի կարողանամ ընդդիմության հետ բանակցել, որ նրանք վերադառնան խորհրդարան»,-հավաքվածներին տեղեկացրեց պարոն Սահակյանը: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նա դա անում է հանուն նրա, որ Աժ-ն չլուծարվի, ավելացրեց. «Գաղտնիք չասեմ, որ գոնե Հանրապետականի համար հիմա այն պահն է, որ եթե Աժ-ն լուծարվի, բավականին լուրջ լծակներ կան, եւ մենք կարող ենք լուրջ դրսեւորում ունենալ: Բայց ամենաշատը Հանրապետականն է պայքարում ԱԺ-ի լուծարման դեմ, քանի որ դա երկրի համար ահավոր վտանգավոր է լինելու: Մի քիչ վերանանք մեր ընկերներից, մեր թիմերից, ինչ-որ չափով նաեւ գաղափարախոսությունից, եւ քանի որ երկիրը վտանգված է, միանանք, զինադադար հայտարարենք եւ մի քանի հարցերի շուրջ պայմանավորվենք»:

Գալուստ Սահակյանն ընդդիմությանը զգուշացրեց, որ եթե նրանք չընդունեն խորհրդարան վերադառնալու առաջարկը, ապա խորհրդարանն առանց նրանց էլ խաղաղ եւ հանգիստ կաշխատի, եւ խոստացավ, որ նույնիսկ նոր ընդդիմություն կձեւավորվի: «Բայց դա ահավոր վտանգավոր է երկրի համար»,-նորից սպառնաց Սահակյանը: Քննարկմանը ներկա քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը Գալուստ Սահակյանի ելույթից հետո տեսակետ հայտնեց, որ Սահակյանն ավելի շատ ոչ թե կոալիցիայի, այլ կառուցողական ընդդիմության ներկայացուցիչ է եւ ասաց, որ կարծիք կա, թե կարելի է Երեւանի կենտրոնում Գալուստ Սահակյանի արձանը կանգնեցնել: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում նման հեռանկարին, պարոն Սահակյանն ասաց. «Թերեւս՝ 25-30 տարի հետո կարելի է»: Թերեւս՝ Հանրապետության հրապարակում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1954 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին