Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին. այն զիջում է Սամվել Ալեքսանյանի Մեգա մոլին

20/06/2017 schedule15:32

Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում: Երեւան քաղաքի Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այս մոլն իր մակերեսով զիջում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող եւ առաջիկայում շահագործման հանձնվող «Մեգա մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնին ե՛ւ մակերեսով, ե՛ւ նախատեսվող ժամանցի, սպասարկման ծառայություններով: «Ռիո մոլ»-ի ընդհանուր մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, մինչդեռ «Մեգ մոլլ»-ը մեծ է 2 անգամ: Սամվել Ալեքսանյանի նոր մոլի մակերեսը 57 հազար քառակուսի մետր է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ռիո մոլ»-ի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Մոլի կառուցումը սկսվեց երկու տարի առաջ:

«Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ եւ կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան եւ սրճարան:

«Ռիո մոլ»-ում նախատեսված է սուպերմարկետ, հագուստի, կոշկեղենի, պարֆումերիայի, աքսեսուարների եւ էլեկտրոնիկայի վաճառքի կետեր: «Ռիո» առեւտրի կենտրոնի առավելությունը համարում է հարկից փողոցների, Սարալանջի մայրուղուն հատող տարածքում գտնվելը, ինչպես նաեւ այն, որ կառուցվել է Արաբկիր վարչական շրջանում: Առեւտրի կենտրոնում նախատեսված է, որ լինեն 100-ից ավելի ռուսական եւ այլ երկրների հայտնի բրենդներ:

Նշենք, որ Երեւան քաղաքում առաջին մոլը բացվեց Տաշիր ընկերությունների խմբի կողմից Դալմայի այգիների մոտ եւ կոչվեց «Դալմա գարդեն մոլ»:

Հ.Գ. Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է եւ ինչպես երեւում է՝ նրանք իրենց բիզնես գործունեությունն այնպես են իրականացնում, որ միմյանց չխանգարեն: Օրինակ՝ Երեւանի նույն թաղամասում իրար մրցակից չեն դառնում, նմանատիպ բիզնես մի վայրում չեն հիմնում եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17569 դիտում

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

ԱՄՆ-ն Թուրքիայի հարավ-արևելքից տարհանում է դիվանագետներին

Կատաստրոֆա է. ուզում են էս երկիրը փուռը տան, գնան Եվրոպա, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ. Ստեփանյան

Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան․ տեսանյութ

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ