Պետք է լինեն հարուստներ, եւ պետք է լինի միջին խավ. Կաթողիկոսը ՀՀ-ում աղքատության մասին

Այսօր՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգեւոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:

Կաթողիկոսից «Հայկական ժամանակ»-ի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: Հանրապետության ամենաաղքատ մարզում գտնվելով հանդերձ կաթողիկոսը բնական համարեց, որ երկրում կան չափից դուրս հարուստ եւ ծայրահեղ աղքատ ապրող քաղաքացիներ:

«Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունեւորներ, պետք է լինեն հարուստներ, եւ պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը: Աղքատությունը, որ կա մեր հասարակությունում, պետք է կարողանանք վերացնենք»,- ասաց Գարեգին Բ-ն:

Վերջինս անդրադառնալով աղքատության կրճատման կամ վերացման գործում եկեղեցու դերակատարությանը, նշեց.

«Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաեւ խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունեւոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,-եզրափակեց կաթողիկոսը:

 

Տպել
5361 դիտում

ԱՄՆ կառավարությունը 2020թ.-ին կավելացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում

Ափսոսում եմ, որ Արտակ Զաքարյանի համար անակնկալ է եղել հակառակորդի հարձակումը․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանում հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն աճել է․ նախարարության մասնագետը 3 պատճառ է նշում

ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու. վարչապետ

Ինչպե՞ս Ճապոնիային հաջողվեց նվազեցնել սիգարետի վաճառքը․ փաստեր

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է. ոստիկանություն

18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ)

Նախարար Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գեւորգ Սիմոնյանին

Հայկական շոու-բիզնեսի աստղային զույգերը

Ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է կնոջը. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները ավելի լայն շրջանակ ունեն, քան Էթիկայի հանձնաժողովը․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորներն առաջարկում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը դադարեցնել

ԱԺ-ն քննարկում է կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների նախագծերը ինքնուրույն հանրային քննարկման դնելու հարցը

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ