Օրհներգը ոչինչ չի ասում, զինանշանի առյուծն էլ հիվանդոտ է

17/06/2017 schedule14:40

Շառլ Ազնավուրի եւ իր հայրենիքի հարաբերությունները հասկանալի են: Անհասկանալի են Ազնավուրի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները: Քիչ թե շատ բարեկիրթ մարդու համար առանց երկար մտածելու էլ հասկանալի էր, թե ինչու չէր կարելի ոչ հեռավոր 2009-ին 85-ամյա, թեկուզեւ աշխարհահռչակ, թեկուզեւ արմատներով հայ Շառլ Ազնավուրին առաջարկել աշխատել որպես Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: «Ի շահ եւ ի փառս Հայաստանի»:

Շանսոնյեի պատկառելի տարիքն ակնարկում ենք այն հիմնավորմամբ, որ գոնե 85 տարեկան այդ մարդուն Հայաստանը` ի նշան հայրենիքի հանդեպ նրա ծառայությունների, խնայեր եւ փորձեր հանգիստ թողնել: Սակայն, պարզվում է, ոչ. նա մինչեւ խոր ծերություն պարտականություններ ունի հայրենիքի հանդեպ: Պետք է ներկա լինի զանազան միջոցառումների, իր կիսանդրիների բացմանը՝ Երեւանում եւ Գյումրիում, իր անվան հրապարակի, ապա նաեւ՝ դպրոցի բացումներին…

Աշխատանքի այս առաջարկը վկայում է, թե որքան շողոմ են մեր իշխանությունները փող եւ համաշխարհային հեղինակություն վայելող մեր հայրենակիցներին աշխատանք եւ պատիվներ առաջարկելու հարցում, եւ որքան ոչնչացնող է նրանց վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ: Հայաստանցիներս, ճիշտ է, Ազնավուր չենք, սակայն դա թո՞ւյլ է տալիս, որ 50-ամյա ուսուցչուհին համարվի զառամյալ եւ աշխատանքի համար ոչ պիտանի, 55-ամյա տղամարդու համար աշխատանքի գործակալությունները, լավագույն դեպքում, առաջարկի պահակի աշխատանք: 35-ը Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար կրիտիկական տարիք է: Սա՝ իմիջիայլոց:

Այսօր արդեն 93-ամյա մաեստրոն Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հարցազրույց տալիս նկատել է, որ Հայաստանի օրհներգը՝ «Մեր հայրենիք»-ը առանձնապես ոչինչ չի ասում: Եվ որ նա Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀՀ օրհներգ դարձնել «Քեզ համար, Հայաստան»-ը (խոսքերի հեղինակ՝ Շառլ Ազնավուր, երաժշտությունը՝ Ժորժ Կարվարենցի):

«Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»,- ասել է Ազնավուրը։

Այս ցանկությունը, որին հավանություն է տվել երաժշտության ու բանաստեղծական խոսքի խոշոր գիտակ Սերժ Սարգսյանը, ճանապարհ բացեց մեր արվեստագետների առաջ՝ քննարկելու «գործող» օրհներգի առավելություններն ու թերությունները:

Սակայն խնդիրն այն է, որ վիճահարույց է ոչ միայն օրհներգը. ՀՀ բոլոր խորհրդանիշներն էլ մի տեսակ կիսատ-պռատ են:

ՀՀ հիմնական խորհրդանիշը՝ հայերենը, կաղում է երկու ոտքից, չափազանց տգեղ է, երբ հնչում է վարչապետի, պատգամավորների շուրթերից: Կարճ ասած՝ հայոց լեզուն այնքան անհրապույր է, որ կառավարությունը նպատակահարմար չի գտել անգամ Լեզվի պետական տեսչության գոյությունը:

Անլիարժեքության զգացողությունը միայն «Լեզվի մասին» օրենքը չկիրառելու դեպքում չէ, որ առաջանում է: Օրինակ, անընդհատ քննարկման դաշտ է բերվում պետական զինանշանի խնդիրը: Դեռեւս տարիներ առաջ էին նկարիչները նկատել, որ զինանշանին պատկերված Արարատի գլխին ոչ այն է Նոյյան տապանն է, ոչ այն է՝ անհասկանալի մի մակույկ: Եվ որ զինանշանի վերին մասի երկգլխանի թռչունն էլ ոչ այն է՝ արծիվ է, ոչ այն է` աղավնի: Եթե, այդուհանդերձ, արծիվ է, ապա ո՞ւր են նրա մագիլները: Զինանշանի առյուծն էլ անառողջ տեսք ունի, քանի որ զրկված է բաշից: Այլ կերպ ասած` ճաղատ է (անասնաբույժները գիտեն` նոսր, գրեթե բացակայող բաշը հատուկ է զառամյալ, հիվանդ առյուծներին):

Օրհներգի հարցը կոմպոզիտորներին անհանգստացնում է մասնագիտական տեսանկյունից: Առաջարկվում է հրաժարվել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» տեքստից եւ ոչ այնքան հաջող երաժշտությունից, իսկ օրհներգ դարձնել Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտությունը՝ այլ տեքստով: Կամ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը` Չարենցի խոսքերով: Կոմպոզիտորների մասնագիտական ականջը նկատել է, որ մեր օրհներգի երաժշտությունը Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից է:

ՀՀ դրոշն էլ միանշանակ չի ընդունվում: Մինչ օրս չեն դադարում քննարկումները՝ անհրաժե՞շտ է դրոշին ամրագրել խաչը՝ իբրեւ վկայություն, որ մենք, միայն մենք ենք առաջինն ընդունել քրիստոնեությունը՝ իբրեւ պետական կրոն: Հակառակ դեպքում՝ տեսնելով, թե ինչպես են խաչակնքում մեր երկրի առաջին դեմքերն ու օլիգարխները` ձեռքը ճակատից իջեցնելով մինչեւ որովայնի ստորին հատված ու հարակից տարածքներ, մեր քրիստոնեական կողմնորոշման մասին քչերը գլխի կընկնեն: Եվ, ի վերջո, դրոշի կարմիր ու կապույտ երիզներին հաջորդողը ծիրանագու՞յն է, նարնջագու՞յն, դեղի՞ն, թե՞ գազարագույն…

 Խոշոր հաշվով, Հայաստանի պետական օրհներգի մասին քննարկումները նման են զինանշանի, դրոշի ու հիմնի շուրջ քննարկումներին. ոչինչ չեն տալիս, բայց պերմանենտ զբաղեցնում են բոլորիս: Մտավորականներն էլ այս հարցերում անկաշկանդ են իրենց ամենատարօրինակ մտքերն արտահայտել. 37 թիվը չէ, եւ կարծիք հայտնելու համար հոգեբուժարաններ, աքսոր չի սպառնում:

Պարզապես որքանո՞վ են գործող խորհրդանիշները պատճառ մեր դժբախտություններին: Ի վերջո, խորհրդանիշները խմբագրելով՝ իրականությունը չի փոխվում: Ժամանակին խմբագրվել է Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը». օրհներգում մեր հայրենիքն «ազատ, անկախ» է: Բայց, ազնիվ լինենք, դասականն, այնուամենայնիվ, ճիշտ էր տեսել Հայաստանը՝ 21-րդ դարում՝ «Մեր հայրենիք, թշվառ, անտեր»…

Լիլիթ Ավագյան

Տպել
12457 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում