ԱԺ պատվիրակությունն Արցախից ետ է վերադառնում. Ադրբեջանը հայտարարում է 5 զոհի մասին

17/06/2017 schedule14:03

Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք զինծառայող:

Այսօր առավոտյան էլ ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւս մեկ ՊԲ զինծառայող:

Կայքերից մեկը երեգ գրեց, որ վիրավորվել է նաեւ երկու զինծառայող: ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն այդ տեղեկությունը մեր թղթակցի հետ ոչ հերքել էր, ոչ՝ հաստատել: Այսօր առավոտյան էլ կցկտուր տեղեկատվություն էր հայտնել սահմանային իրավիճակից:

Նշենք, որ հունիսի 15-ին էլ երկօրյա այցով Արցախ է ժամանել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ղեկավարած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում գտնվում են Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Բեքարյանը, «Ելք» խմբակցությունից՝ Գեւորգ Գորգիսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Գեւորգ Պետրոսյանը, ՀՅԴ խմբակցությունից՝ Ռոմիկ Մանուկյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու այլք: Այս պատգամավորներից միայն Կարեն Բեքարյանը պետասխանեց մեր հեռախոսազանգերին, սակայն նախ պատճառաբանեց, որ ճանապարհին են, ետ են վերադառնում եւ որ հարմար չէ խոսել: Սակայն ավելի ուշ ասաց, որ սահմանային իրավիճակի հետ կապված տեղեկատվություն չի ցանկանում հայտնել: «Հիմա ես ոչ մի բան չեմ կարող մեկնաբանել: Ճանապարհով է պայմանավորված ու շատ անհարմար իրավիճակ է խոսելու: Տեղեկատվության ամենաճիշտ հասցեատարերը կարծում եմ կլինեն ՊՆ-ները, չէ՞»,- ասաց Կարեն Բեքարյանն ու նշեց, որ հրապարակման ենթակա տեղեկություն չունի:

Ի դեպ, պատվիրակության անդամները հունիսի 16-ին միջադեպերից առաջ Արցախի Հանրապետության Ազգային ժողողի նախագահ Աշոտ Ղուլյանի և ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, այցելել են ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շփվել վերջիններիս հետ:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, որ հայկական կողմն ունի 5 զոհ եւ վիրավորներ: «Հակառակորդը միայն 3 զինծառայողի չի կորցրել, ինչպես նրանք պաշտոնապես հայտարարում են, այլև ունի ևս 2 ծանր վիրավոր՝ Հովհաննիսյան Մյասնիկ և Հարությունյան Վարդան: Այսպիսով, երեկ շփման գծում ոչնչացվել է 5 հայ զինծառայող»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ:

Տպել
22585 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց