Տարերային PR-ի կարիք չունենք, նիստերը off de record պետք է լինեն. Արմեն Աշոտյան

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ԱԺ-ում մեկնարկեց հանձնաժողովին կից ստեղծված «Անալիտիկ» խորհրդի անդրանիկ նիստը, որին հրավիրվել էին Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետները, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

«Խորհուրդը կարող է օգնել ԱԺ-ին, թեմատիկ քննարկումներով եւ օպերատիվ մոտեցմամբ: Խոսքը՝ խորհրդարանական դիվանագիտության մասին է»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով խորհրդի նպատակները:

Նրա խոսքով, ամենակարեւորը, որպեսզի պատգամավորները հանձնաժողովի միջոցով կարողանան տեղեկանալ փորձագետների վերլուծական կենտրոնների աշխատանքի մասին:

«Գաղտնիք չէ, որ ձեզանից յուրաքանչյուրդ լուրջ աշխատում եք ձեր ոլորտում: Ուղեղային կենտրոնների ազդեցությունը մեծ քաղաքականության վրա պետք է ավելի մեծ լինի: Նախաձեռնությունն ազնիվ է, մեր ցանկությունը ձեզ հետ աշխատելու իրականում պայմանավորված է մեր խորհրդարանական էգոիստական շահերով, մեր պատգամավորների ընդհանուր տեղեկացվածության բարձրացմամբ»,- անկեղծացավ Արմեն Աշոտյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ուսումնասիրել են նմանատիպ նախկին փորձերը: «Պատգամավորներին տեղեկացնելու մասով, ամեն պատգամավոր ինքն իր համար է որոշելու, ԱԳՆ-ն իր քաղաքականությունն է վարում, ԱԺ-ն անալիտիկ կենտրոնների հետ քննարկում է, մոտեցում է ձեւավորում, որը կարող է իրար հետ չհամապատասխանել: Օրինակ՝ խորհրդարանական վեհաժողովների վերաբերյալ կարծիքներ են հնչում, իսկ եթե մենք տեղյակ չենք լինո՞ւմ, թե այնտեղ ինչ է կատարվում, ի՞նչ մեխանիզմով եք պատրաստում պլատֆորմ ձեւավորել: Մի կողմից՝ շատ լավ է, բայց ինչ ֆորմատ պետք է ձեւավորվի, որ պլատֆորմը գործի»,- նշեց Թեւան Պողոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շարունակելով Թեւան Պողոսյանի հարցադրումները՝ ասաց. «Դուք ուսումնասիրե՞լ եք տարբեր պետությունների փորձը՝ կապված նման խորհուրդների հետ: Եթե աշխատել են, ո՞նց են աշխատել, նկատի ունեմ Վրաստանը, Մոլդովան»,- հարցրեց Ստեփան Գրիգորյանը: Արմեն Աշոտյան պատասխանելով վերջին երկու հարցերին՝ ասաց, որ մի բան ակնհայտ է, որ կա ակադեմիական ազատություն եւ գաղափարական դոմինանտներ այս հարցում չկա, արտաքին քաղաքականության մեջ վեկտորների համադրումը միշտ չէ, որ հաջողված են:

«Խորհրդի գործունեության համար, կարծում եմ, լիմիտները պետք է քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն: Մեր հանձնաժողովը նման աշխատանքի փորձ ունեցել է ձեզ հետ: Մշտապես գործող ինստիտուցիոնալ հարթակ չի եղել: Կարծում եմ՝ մեր միասնական ցանկության դեպքում այն կյանքի կկոչվի… Տարերային PR-ի կարիք չունենք, շատ ժամանակ պետք է նիստերը լինեն «off de record» սկզբունքով, մեր պրոդուկտը պետք է սղագրվի եւ դառնա նյութ, որը կարող է օգտակար լինել պատգամավորների համար: Խորհրդարանական դիվանագիտության մեջ ոչ արդար դրված է եղել, որ ամեն ինչի պատասխանատուն մնում է պատվիրակության ղեկավարը: Կարկուտը միշտ թափվել է մի պատգամավորի վրա, որ որը ղեկավարել է պատվիրակությունը, մենք ուզում ենք, որ պատասխանատվությունը դրվի ամեն մի պատգամավորի վրա: Պետք է բարձրացնենք պատգամավորական հաշվետվողականությունը՝ գործուղումներից հետո»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ պառլամենտական դիվանագիտությունը կարեւոր է, շատ ավելի ճկուն է, գործունեությունն ավելի լայն է, քան ԱԳՆ-ի ճկունությունը: «Պարզ է, որ այս խորհուրդն ինչի, որ հանգի ունենալու է խորհրդատվական նշանակություն, սա ակնհայտ է: Համաձայն եմ, որ ավելի շատ «off de record» քննարկումներ պետք է անցկացնենք: Ինչի՞ «Անալիտիկ» խորհուրդ եւ ոչ թե վերլուծական խորհուրդ»,- հարցրեց Շահնազարյանը՝ նշելով, որ հայերեն ավելի լավ է հնչում խորհրդի անունը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ ինքը հակված չի, որ հրավիրվածները եկել են այստեղ ու արդեն ներգրավված են աշխատանքներում: «Մենք երեկ քննարկեցինք, որ օրակարգից կախված կարող ենք ավելացնել այլ բլոգներ, մենք ունենալու ենք կորիզային համակարգ եւ հրավիրյալներ: Ներքին քաղաքականության մասին ես ասել եմ, որ դա խանգարող համակարգ է»,- նշեց նա: Անդրադառնալով խորհրդի անվան հարցին, Արմեն Աշոտյանն ասաց, որ ամերիկյան ազդեցության բառ է, սակայն այսօր առավոտյան մտածում էր, թե ինչու ոչ, եթե անվանեն «արտաքին հարաբերությունների խորհուրդ» եւ ընդգծեց, որ անվան հետ կապված բաց են:

Ազգային Ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը միանգամից հայտնեց իր պատրաստակամությունը խորհրդում աշխատելու ուղղությամբ: «Ես պատրաստ եմ, աշխատել այս խորհրդում, անկախ նրանից, թե հետո ինչ ընթացք կստանա այն: Պետք է տեւական աշխատանք, փոխադարձ հարգանք եւ աշխատանք»,- նշեց Տիգրան Թորոսյանը:

Նշենք, որ նիստին պատգամավորներից բացի, մասնակցում էին Արթուր Ղազինյանը, Ստեփան Գրիգորյանը, Ռիչարդ Կիրակոսյանը, Ստոյոպա Սաֆարյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Լարիսա Ալավերդյանը, Թեւան Պողոսյանը, Տիգրան Թորոսյանը, Վարդան Ոսկանյանը, Սարգիս Գրիգորյանը, Մանվել Սարգսյանը, Ջոնի Մելիքյանը եւ այլք:

Տպել
17136 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում