Երևան
12 °C
Հունիսի 9-ին հայաստանյան լրատվամիջոցները էլեկտրոնային նամակ ստացան, համաձայն որի, ՊԵԿ զինված աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ընկերության տարածք: Նամակում, մասնավորապես, ասված էր. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակից մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։
Armtimes.com-ը գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահին՝ պարզաբանում ստանալու նպատակով, եւ պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին:
Հրապարակված տեղեկատվությունը ստուգելու նպատակով armtimes.com-ը զրուցեց «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանի հետ:
- Պարոն Բադալյան, տեղյա՞կ եք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ պետեկամուտների կոմիտեի մոտ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տարածք, եւ առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր եւ չհրկիզվող պահարաններ: Նման միջադեպ եղե՞լ է վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
- Ընդհանուր առմամբ՝ հարկային ստուգումները պարբերաբար լինում են: Այդպիսի գործառույթ, որ 50 հոգով… իհարկե, նման դեպք չի եղել մեզ մոտ: Ընդամենը հարկային պարբերական ստուգումների նման որոշակի ստուգում է իրականացվել, որը շատ նորմալ է, ոչ մի այդպիսի միջադեպի, առգրավելու խնդիրներ չի արձանագրվել մեզ մոտ: Ընդամենը հարկային ստուգում է եղել, որը սովորաբար լինում է: Ձեր ասած տեղեկատվության մասին ես էլ եմ կարդացել, ճիշտն ասած, իմ համար զարմանալի էր շատ:
- Ասում եք հարկային ստուգումները պարբերաբար լինում են, վերջին անգամ ե՞րբ են եղել:
- Նախորդ տարի էլ է եղել, մի քանի օր առաջ էլ է եղել: Նորմալ է հարկային ստուգումներ լինելը: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ տարին գոնե մեկ անգամ հարկային ստուգում է լինում՝ բյուջեի հետ փոխհարաբերություններ եւ նմանատիպ այլ ստուգումներ:
- Այսինքն՝ դուք ստուգումների դինամիկայի փոփոխություն չե՞ք նկատում պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի գործողություններով պայմանավորված, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ձեր ընկերությունը մամուլի հրապարակումների համաձայն՝ շուկայում մենաշնորհային դիրք է զբաղեցնում (բանանի մենաշնորհ):
- Ճիշտն ասած, չեմ կարծում, որ դա պետք է քաղաքականացնել, ինչ-որ մենաշնորհային հարցեր առաջ քաշել, առավել եւս, որ վաղուց մենաշնորհային հարցեր չի շոշափվում, որովհետեւ բազմաթիվ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ կան, որոնք նույնպես ներկրում են կոնկրետ բանան եւ այլ տեսակի մրգեր հա՛մ Վրաստանից, հա՛մ Ռուսաստանից, հա՛մ տարբեր երկրներից: Այնպես, որ խստացումներ, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ մենք հարկայինից պարբերաբար ստացել ենք հիշեցումներ, առաջարկներ, որ փաստաթղթաշրջանառությունն ավելի պարզեցնել, մաքսիմալ հասանելի դարձնել բոլորի համար: Իհարկե, մենք այդ ուղղություններով աշխատում ենք ու անում ենք առավելագույնը, որպեսզի այդպես լինի:
- Բոլոր դեպքերում դուք հերքո՞ւմ եք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի խիստ է եղել հարկային ստուգումը:
-Ես, իհարկե, հերքում եմ նման ինֆորմացիան, որը տարածվել էր, այսպիսի ստուգում մեզ մոտ չի իրականացվել: Ինչ-որ 50 հոգի զինված, բան… նմանատիպ բաներ չեն եղել, բայց մեր մոտ այցելություն է եղել հարկային մարմիններից: Եկել են մի քանի՝ 4-5, կարող է 6 հոգի, քաղաքացիական համազգեստով մարդիկ, որոնք իրականացրել են իրենց գործառույթը: Թե ինչու է նման արձագանք ստացել իմ համար էլ է զարմանալի:
- Այդ ստուգումների արդյունքներն ամփոփվե՞լ է, խախտումներ հայտնաբերվե՞լ են:
-Առայժմ ոչ մի բան չի ամփոփվել, չի հայտնաբերվել: Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան ամփոփվի եւ հայտնաբերվի, արդեն ՊԵԿ-ի կողմից կլուսաբանվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Քեթրին Գրուպ» ընկերությունը 1997 թվականին հիմնադրել է ներկայումս ԱԺ պատգամավոր, նախկինում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Որպես հիմնական գործունեություն հանդիսացել է մրգերի ներկրումն ու իրացումը սեփական դիստրիբուցիոն ցանցի միջոցով: Տարիներ շարունակ հայաստանյան մամուլը գրում է, որ Միհրան Պողոսյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված այս ընկերությունը բանանի ներկրման մենաշնորհ ունի: ՊԵԿ նոր նախագահը՝ Վարդան Հարությունյանը՝ հայտարարել էր, որ բանանի մենաշնորհ չկա, որից հետո բանանի մանրածախ գինը նվազեց եւ հասավ 630 դրամի: Դրանից առաջ էլ ՊԵԿ-ը հայտարարեց, որ բանան ներկրող քաղաքացին խոչընդոտների է հանդիպել եւ ՊԵԿ-ի աջակցությամբ կարողացել է ներմուծում իրականացնել, որը սակայն հետագայում պարզվեց, որ բեմականացում էր:
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT