Ավտոբուսի պայթյունից տուժած տղան ազատվել է հեպատիտ Ց-ից, որը ստացել էր բուժման ընթացքում

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում ուրախալի լուր է հրապարակել նախարարության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի կողմից: Դրանում նշվում է, որ 2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժած երեխաներից մեկն ազատվել է հեպատիտ Ց վիրուսից: Երկու երեխա այն ձեռք էին բերել պայթյունի հետեւանքները բուժելու ընթացքում:

Մանրամասներ ներկայացնելով` տիկին Հայթայանը նշում է.

2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Մեր բժիշկների անձնուրաց եւ արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով:

Նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։ Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տեւողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով:

Կարեւոր է նշել, որ երկու երեխայի բոլոր հետազոտությունները եւ խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից:

ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից:

Հավելենք, որ Ռ. Խ.-ի` Ռոլանդ Խոջայանի համար հանգանակություն էր սկսվել` նրա բուժումը արտերկում կազմակերպելու համար: Տղայի ծնողները Հայաստանում բուժումը համարում էին ռիսկային:  

Տպել
1976 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան