Քառօրյա պատերազմի մասնակիցները եւ նրանց մայրերն անվճար կհանգստանան Սեւ ծովում

«Արտ» ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է «Հատուցում» ծրագիրը, որի շրջանակներում սևծովյան հանգիստ են վայելում ազատամարտիկները եւ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները:

Այս տարվա ծրագրի շրջանակներում անվճար հանգստի կմեկնեն նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքի անդամները եւ մասնակիցները: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Շիրակի մարզպետարանում տեղեկացրեց «Արտ» ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Թումանյանը: Վերջինս Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, շահառուներին փոխանցեց հանգստի ուղեգրերը:

Այս տարի «Հատուցում» ծրագիր շրջանակներում Սեւ ծով կմեկնեն Արմավիրի մարզի 96 ազատամարտիկ եւ նրանց ընտանիքի անդամներ, Շիրակի մարզից՝ 50, Լոռու մարզից՝ 30:

Նշյալ անձանցից զատ, հանգստի կմեկնեն նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներ եւ զոհված հերոսների մայրեր:

Արտյոմ Թումանյանի խոսքով՝ ծրագիրը ֆինանասվորում են Ռուսաստանի հայկական համայնքները: 

Տպել
3097 դիտում

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար