Ծխող մարդիկ անհաջողակ են. ՀՀ-ում եւս կարգելվի հասարակական վայրերում ծխելը

31/05/2017 schedule13:19

Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, եւ սա անհաջողակ լինելու փաստ է. այսպես սկսվեց ծխողների դեմ պայքարի միջազգային օրվա մամուլի ասուլիսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:

Սրանք ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի խոսքերն են, ինչին համակարծիք էին նաեւ ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Լեւոն Ալթունյանի խոսքով՝ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում: Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը:

Փոփոխությունների ծրագիրը, չնայած դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այնուամենայնիվ հիմք ունի  Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Արգելվելու է ծխախոտի գովազդն ամբողջությամբ՝ այդ թվում նաեւ խանութներում, տուփերի վրա լինելու են սարսափազդու նկարներ, անցկացվելու են բազմաթիվ ծրագրեր՝ ծխելը թողնելու համար եւ, որ նախարարի եւ ներկայացուցիչների կարծիքով ամենաէֆեկտիվն է, թանկանալու է ծխախոտը: Ալեքսանդր Բազարչյանի խոսքով` հայերի վրա դժվար է հոգեբանորեն ազդել, քանի որ նրանք միշտ կարծում են, թե իրենց հետ ոչինչ չի կարող պատահել, սակայն գրպանին կպնելը կտա իր դրական արդյունքը:

Օրենսդրական այս փոփոխությունները չեն կիրառվելու էլեկտրոնային ծխախոտների վրա, սակայն առաջիկայում, հնարավոր է, սահմանվեն որոշ չափորոշիչներ:

Ծրագրի առաջին կետերից մեկն արդեն իրագործել են՝ ուղարկելով sms-ներ հայաստանյան բոլոր բաժանորդներին, որտեղ ներկայացված են պաշտոնական տվյալներ՝ կապված մահացության եւ հիվանդությունների հետ: Աշխարհում մոտ 7 մլն մարդ մահանում է ծխելուց, իսկ 600.000-ը պասիվ ծխելու արդյունքում: Շատ են նաեւ հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ եւ ծանր վիրահատությամբ բուժվածները: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաեւ սոցիալական ծխողները (ոչ ամեն օր):

Լեւոն Ալթունյանը, չնայած բոլոր հնարավոր տարաձայնություններին, որոնք կլինեն հասարակության շրջանում, համոզված է, որ իրենց կհաջողվի ՀՀ բնակչությանը դարձնել առողջ եւ հաջողակ:

Տպել
8088 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է