Պետպատվերի գումարները ընտրակաշա՞ռք են դարձել. Լ. Ալթունյանը քաղաքական հարցի չի պատասխանում

Ընթացիկ տարին դեռ չի էլ կիսվել, բայց պետական պատվերով բուժվելու իրավունք ունեցող հիվանդներին առողջապահական հաստատություններում հրաժարվում են ընդունել` պատճառաբանելով, որ պետպատվերը վերջացել է: Պատահում է` նաեւ բացատրում են, որ իրավիճակն այդպիսին է անցած ընտրությունների պատճառով:

Այս հարցերի վերաբերյալ այսօր մեկնաբանություն խնդրեցինք առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից:

- Պարոն նախարար, պետական պատվերով բուժվելու իրավունք ունեցող հիվադներին բուժհաստատություններում ասում են, որ պետպատվերը սպառվել է, չնայած` ընդամենը մայիսն է ավարտվում: Ի՞նչ բացատրություն կարող է սա ունենալ:

- Ընդհանրապես այս խոսակցությունները սկսվում են ամեն ամսվա 20-ից հետո: Ամեն ամսվա 20-ից հետո մարդկանց սկսում են հերթագրել` մյուս կամ հաջորդ ամիս բժշկական ծառայություններ տրամադրելու համար: Ինչպես գիտեք, մենք ապրում ենք սահմանափակ բյուջեի պայմաններում: Դա նշանակում է, որ ամեն ամիս հաստատությանը տրվում է իր տարեկան բյուջեի 1/12-րդը, եւ եթե նա մինչեւ ամսի 20-ը համալրում է, սկսում է գրանցել մյուս կամ հաջորդ ամսվա համար: Որոշները խախտում են այդ պրոցեսը եւ ոչ թե գրանցում են, այլ ուղղակի ասում են` ավարտվել է պետպատվերը, եկեք միառժամանակ հետո կամ գնացեք այլ հիվանդանոց:

- Իսկ եթե հիվանդին բուժօգնության անհրաժեշտությունը անհետաձգելի՞ է:

- Անհետաձգելի ծառայությունները անխտիր բոլոր տեղերում տրամադրվում են օն-թայմ ռեժիմով, այսինքն` հարցը առաջանալու ժամանակ, եւ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բուժհաստատությունում մերժում են այդպիսի ծառայություններ տրամադրել, կա թեժ գիծ, կան իրավապահ մարմիններ, կան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնց համաձայն` բուժօգնություն տրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը արդեն քրեական հանցագործություն է:

- Պարոն նախարար, որոշ դեպքերում պետպատվեր չլինելը կապում են ընտրությունների հետ: Այսինքն` պետպատվերի այդ գումարներով մեծ թվով մարդկանց բժշկական ծառայություններ են տրամադրվել` ըստ էության որպես ընտրակաշառք` նրանց քվեն ստանալու պայմանով:

- Ես առողջապահական ոլորտի մենեջեր եմ, եւ քաղաքական հարցերով ինձ մի դիմեք:

- Բայց առողջապահության գումարներն են ուղղվում դրան:

- Առողջապահության գումարները ուղղվում են ազգաբնակչության առողջության համար: Եթե գնում են այլ ուղղություններով, խնդրում եմ այդ ահազանգերն ուղղել գրավոր կամ` բանավոր` հեռախոսահամարի վրա եւ կոնկրետ փաստերով:

Տպել
3919 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին