Մենք սխալ կուտեի՞նք այդ փողերը. «Ավրորան» խանդով է ընդունվում Հայաստանում

30/05/2017 schedule15:22

Արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվեց «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը: «Ավրորան» խոստանում է լուրջ իրադարձություն դառնալ Հայաստանի կյանքում, եթե չասենք արդեն դարձել է: Այս մրցանակաբաշխությունն աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հարաբերությունների նոր հարթակ է, որպիսին վերջին տասնամյակներին չենք ունեցել: Դա նման է Համաշխարհային գրականության կամ արվեստի որեւէ այլ ուղղության մեջ մեծ անուն թողնելուն, եւ դրանով մարդկության ժառանգությունը հարստացնելուն:

Ճիշտ է, մենք աշխարհին տվել ենք Հենրիխ Մխիթարյան եւ Լեւոն Արոնյան, բայց սպորտի ոլորտից դուրս, մեր ժամանակներում, որեւէ այլ ներդրում չենք ունեցել: Եթե պատկերավոր ասենք, ապա նոր ժամանակներում աշխարհը Հայաստանին եւ հայերին ճանաչում է ղարաբաղյան պատերազմով, ցեղասպանությամբ, Քիմ Քարդաշյանով, Մխիթարյանով, քաղաքական հարթակում էլ`Ռուսաստանի հետ տարբեր ասոցացումներ առաջացնելով: Մեղմ ասած` ոչ այնքան շահեկան պատկեր մեզ համար:

«Ավրորան» ճիշտ է մտահղացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում եւ հիմքում կրկին ցեղասպանության ճանաչումն առաջ մղելու նպատակ ունի: Բայց արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվող միջոցառումը ցույց տվեց, որ «Ավրորայի» պոտենցիալը շատ ավելի մեծ է, եւ անպայման անցնելու է նախնական մտահղացման սահմանները: Սեփական բազմաթիվ խնդիրներով Հայաստանը միլիոնավոր դոլարների ներդրում է անում դրա կարիքն ունեցողների համար: Իրականում այդ գումարը Հայաստանը չի տրամադրում, սակայն ընկալման մեջ դա ոչինչ չի փոխում, որովհետեւ ամեն ինչ կատարվում է Երեւանում:

Թե ինչ է արժենում կազմակերպիչների համար ամբողջ մրցանակաբաշխությունը, դժվար է ասել: Կարելի է միայն ենթադրել, որ խոսքը մեծ գումարների մասին է: «Հայկական Ժամանակի» լրագրողների գնահատմամբ, բուն մրցանակաբաշխությունն ու կից միջոցառումներն անթերի էին կազմակերպված, ինչը նշանակում է, որ դրա շրջանակում Հայաստան ժամանող հյուրերի աչքում մեր երկիրը ներկայանում է նոր, բոլորովին այլ որակով:  

Եւ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծ խանդ կա «Ավրորա» մրցանակաբաշխության հանդեպ: Դա մոտավորապես ձեւակերպվում է` ինչո՞ւ ենք այդ փողերը ուրիշներին տալիս, մենք սխալ կուտեի՞նք, հայտնի մոտացման տարբեր վարիացիաներով:  

Եւ սա զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանում տարիներ շարունակ կերել են Քըրք Քրքորյանի, բազմաթիվ այլ սփյուռքահայ բարերարների փողերը: Դա մեզ մոտ լավ է ստացվում: Եւ հիմա, այն փաստը, որ սփյուռքահայ մեծահարուստները այդ գումարները ուտելու, գրպանելու հնարավորություն չեն տալիս, կամ որպես ողորմություն չեն բաժանում, ընդվզում է առաջացրել որոշակի շրջանակներում: Այդ ընդվզումն, իհարկե համեմվում է արդարության վերականգնման պահանջներով, կամ հայտարարություններով, թե Հայաստանի հարստությունները թալանում են եւ մեծ-մեծ գործեր բռնում:

Բայց Հայաստանը թալանողների հետ համերաշխ ապրել, իսկ սփյուռքի մեծահարուստներին մեղադրել «Ավրորա» մրցանակաբաշխությունը նախաձեռնելու եւ այդ գումարները աշխարհի այլ կարիքավոր ժողովուրդներին ուղղելու մեջ, առնվազն տարօրինակ է:

«Ավրորայի» նախաձեռնողները իրենց հարցազրույցներում բազմիցս նշել են, որ մերժում են ողորմություն տալու գաղափարը, կասկածի տակ են դրել դրա արդյունավետությունը: Եւ այս մրցանակաբաշխության նկատմամբ ներքին խանդը թերեւս լավագույնն է ցույց տալիս, թե սփյուռից օգնություն ստանալու երկարամյա պրակտիկան ինչպես է խեղաթյուրել հայաստանցիների ընկալումները, եւ տարբեր խնդիրներ ադեկվատ գնահատելու ընդունակությունը: Սա առավել հրատապ է դարձնում ողորմության պրակտիկան օր առաջ դադարեցնելու հարցը:

Պետք է հուսալ, որ «Ավրորան» տարին տարվա վրա աշխարհում ավելի ճանաչելի կդառնա, մեծ հեղինակություն ձեռք կբերի, ինչից Հայաստանը այքան կշահի, որքան երբեք չի շահել սփյուռքահայ բարերարների բոլոր ժամանակների ֆինանսական աջակցություններից:

Տպել
7195 դիտում

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին

ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Վարչապետի հայտարարությունը Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)