Երևան
18 °C
Երեւանի երկրորդ գումարման ավագանու վերջին նիստն այսօր դանդաղորեն սկսվեց, հապճեպ ավարտվեց:
Ավագանու որոշ անդամներ ու քաղաքապետարանի պաշտոնյաներ սկզբում նկատելիորեն բարձր տրամադրություն ունեին: Նույնիսկ իրար առաջարկում էին երգել: «Դու երգել գիտե՞ս: Դե, արի երգենք: «Սարի Սմբուլը»»,- գործընկերոջն ասում էր նրանցից մեկը: «Ժողովուրդ, նստե´ք: Ժողովուրդ, նստե´ք»,- մուտքի մոտ առաջացած խցանումն էր փորձում վերացնել ներկաներից մեկ ուրիշը: Իսկ վերջին անգամ բարձրախոսների աշխատանքը ստուգելուց հետո` «մեկ, «ռաս», մեկ», նիստը մեկնարկեց:
Օրակարգում 22 հարց էր: Բոլորն էլ ընդունվեցին: «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ավագանու որոշման նախագծերից գրեթե բոլորի հետ կապված հարցեր ուներ: «Ինչքան էլ նեղանաք, պիտի հարցնեմ»,- արձագանքում էր հնչող դժգոհություններին: Նրան մեղադրում էին միեւնույն հարցը քանիցս կրկնելու մեջ: Բախշյանը դրա պատասխանն էլ ուներ:
Այսօրվա նիստում 2-րդ գումարման ավագանու անդամները վերջին անգամ մի քանի տասնյակ անգամ բարձրացրին ու իջեցրին ձեռքերը: 22 անգամ գրանցվեցին օրակարգում ընդգրկված հարցերի համար, 22 անգամ քվեարկեցին այդ հարցը քվեարկության դնելու համար եւ եւս 22 անգամ «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» արտահայտվեցին այս կամ այն հարցի ընդունմանը:
Օրակարգի հարցերից երկուսը վերաբերում էին Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին բնակարան հատկացնելուն: Կարեն Բաղդասարյանին բնակարան կշնորհվի Շինարարների փողոցի հ.15 շենքում: Որոշումը հիմնավորվեց գնդապետի անցած մարտական ուղով, Արցախյան պատերազմի բոլոր փուլերում նրա մասնակցությամբ եւ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Լիպարիտ Ավետիսյանին հատկացվող բնակարանը նույնպես կլինի վերոնշյալ հասցեում` Շինարարների փողոցի հ.15 շենքում: Այս դեպքում էլ հիմանավորվեց, որ երգիչը ծնողների, կնոջ ու զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր:
Ավելի ուշ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից առաջարկ հնչեց, թե քանի որ վերջին նիստն է, հարցուպատասխան չանել: Հանրապետական խմբակցությունը միացավ դրան: Առաջարկվեց հարցերն ուղարկել գրավոր: Անահիտ Բախշյանը հայտարարեց, թե ինքը դեմ էր լինելու, բայց քանի որ իր հարցերն արդեն հնչեցրել է, առարկություն չունի:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ