Արմավիրի գյուղերում կարկուտը մինչեւ 70 տոկոս վնասել է ծիրանի բերքը. Լուսանկարներ

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում օրերս տեղացած առատ կարկուտի հետեւանքով վնասվել է պտղատու այգիների բերքը՝ հիմնական վնասը հասել է ծիրանի այգիներին: Armtimes.com-ի հետ զրույցում գյուղացիները տարակուսանք հայտնեցին, որ այս տարվա ապրիլ ամսին մեծ դժվարությամբ դիմակայել էին ցրտահարության վտանգին, սակայն կարկուտն էական վնաս է հասցրեց նրանց բերքին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ է այցելել Արգինա, Քարակերտ եւ Լեռնագոգ գյուղեր եւ տեղում ծանոթացել իրավիճակին: «Կարկտահարությունը եղել է մայիս 24-ին: Երեկ ես եղել եմ այդ երեք համայնքում: Համայնքային հանձնաժողովներն աշխատում են վնասի չափերը ճշգրտելու հետ կապված, իրենք տվյալները կներկայացնեն մարզային հանձնաժողով, որը ստուգվելուց, հաստատելուց հետո կուղարկեն հանրապետական հանձնաժողով, բայց նախնական, երեկվա իմ այցի ընթացքում Լեռնագոգ եւ Քարակերտ համայնքներում եղել է հիմնականում մինչեւ 20 տոկոս վնասվածություն»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը՝ նշելով, որ Արգինա համայնքում էլ որոշ հատվածներում 10-ից 20 տոկոս է եղել կարկտահարության վնասը, իսկ 30-ից 50 հեկտար այգում՝ 60-ից 70 տոկոս վնասվածություն:

Աշոտ Հարությունյանի խոսքով՝ բարեբախտաբար, կարկուտը կարճատեւ է եղել, սառցե կտորներ չեն եղել, հալված վիճակում է եղել հարվածը, որի հետեւանքը համեմատաբար քիչ վնաս է պարունակել: «Կարկուտը որպես կանոն հարվածում է երակներով: Նույնիսկ լինում են դեպքեր, որ այգու կեսը կարկտահարվում է: Քարակերտում եւ Լեռնագոգում ծառերի այն հատվածն է վնասվել, որ կողմից որ հարվածել է կարկուտը, իսկ հակառակ կողմում գրեթե վնասվածություն չկա: Տերեւների տակ պատսպարված պտուղը գրեթե չի վնասվել»,- մանրամասնեց փոխնախարարը:

Հարցին՝ գյուղացիներին կառավարությունը կօգնի ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Աշոտ Հարությունյանն ասաց, որ նախնական դիտարկումներից հետո կկազմվեն համապատասխան ակտեր, որոնք կներկայացվեն գյուղատնտեսության նախարարություն, որն էլ հանրապետական հանձնաժողովում կամփոփվի եւ կուղարկվի կառավարություն: «Հետագայում արդեն կապված վնասի չափից, վիճակից, կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Տարբեր համաjնքներում նախորդ տարիներին աջակցություն եղել է: Խոսքը ամենածանր վնաս կրած համայնքների մասին»,- նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Լեռնագոգ համայնքի պտղատու այգիները քիչ են ի տարբերություն Քարակերտ եւ Արգինա համայնքների: Այս գյուղերը գտնվում են մայրաքաղաքից մոտ 70 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:

Տպել
16073 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց