Գյումրի ժամանած ԱՊՀ գեղեցկուհիներն արագ հեռացան. քաղաքը մութ էր, փողոցները՝ ցեխոտ.ֆոտո

Քիչ առաջ Գյումրի ժամանեցին «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները: 14 օր շարունակ նրանք շրջագայելու են Հայաստանի պատմամշակութային վայրերով, լինելու են երկրի տարբեր քաղաքներում, իսկ հունիսի 6-ին տեղի է ունենալու գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը:

«Մրցույթի նպատակը Հայաստանի մշակութը ներկայացնելն է, դրա համար ենք մեր մասնակիցներին Գյումրիում դիմավորում: Նրանք այս օրերի ընթացքում լինելու են Հյաստանի բոլոր պատմամշակութային վայրերում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Միսս ԱՊՀ» մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը:

«Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու են երեք մասնակից՝Շուշաննան, Մարին եւ Արփին: Համեմատաբար մեծ թվով մասնակիցներ ուներ Ռուսաստանը, իսկ ԱՊՀ կազմի մեջ մտնող Ադրբեջանի միակ մասնակցին չէր հաջողվել հասնել Հայաստան:

«Կար մասնակից Ադրբեջանից, որը ցանկանում էր մասնակցել, բայց վերջում այնպես եղավ, որ չմասնակցեց»,-տեղեկացրեց Նաիրի Մնացականյանը:

Այս գեղեցկության մրցույթի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ուղղորդել մոտ 2,5 մլն զբոսաշրջիկների: Պատասխանատուների խոսքով՝ մրցութային օրերի ընթացքում Հայաստանը հայտնվելու է բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ տեղական լրատվամիջոցներից զատ, մրցույթը լուսաբանելու են ԱՊՀ երկրների առաջատար ԶԼՄ-ները:

«Միսս ԱՊՀ-2017»-ին որոշելու են ժյուրիի 11 անդամները, որից երեք Հայաստանից են, չորսը՝Ռուսաստանից, իսկ մյուսները ԱՊՀ այլ երկրներից: Հայ ժյուրիների կազմում է նաեւ Լուսինե Թովմասյանը: Հաղթող մասնակցին բաժին կհասնի 16 մլն ՀՀ դրամը:

ԱՊՀ երկրներից Գյումրի ժամանած գեղեցկուհիները armtimes.com-ի հետ զրույցում նշում էին, որ իրենց համար, մրցույթին մասնակցելու նպատակը ընկերներ ձեռքբերելն է:

«Ես առաջին անգամ եմ Գյումրիում, շատ խելահեղ, գեղեցիկ քաղաք է Գյումրին: Ես այս մրցույթին առաջին անգամ եմ մասնակուցում, որին շատ եմ պատրաստվել: Ես երազում եմ երջնանիկ լինել եւ այս մրցույթում հաղթել: Նպատակներ ունեմ նմանատիպ շատ մրցույթների մասնակցել»,-ասաց 25-ամյա Մարինան, որը ներկայացնում էր ՌԴ-ի Մոսկվա քաղաքը:

Armtimes.com-ի այն հարցին, թե կցանկա հայի հետ ամուսնանա եւ բնակվի Գյումրիում, Մարինան նշեց. «Ես այդ մասին չեմ մտածել»,-ժպտալով պատասխանեց նա:

«Ես սիրում եմ հայերին, նրանք շատ աշխատասեր են: Մրցույթի հետ կապված ուզում եմ ասել, որ ես շատ համապատասխանում եմ չափանիշներին, բայց չեմ եկել, որ մրցակիցներ ձեռք բերեմ: Ճիշտ է ուզում եմ հաղթել, բայց իմ նպատակը դա չէ»,-եզրափակեց Ղազախստանը ներկայացնող մասնակիցը:

Նշենք, որ Գյումրու օդանավակայանից 25 գեղեցկուհիներին մի անգամից ուղեկցեցին Երեւան: Նրանց շրջագայությունն այդպես էլ չկազմակերպվեց Գյումրիում: Այն չկազմակերպելու նպատակը հավանաբար քաղաքի ցեխոտ եւ անանցանելի փողոցներն էին, թեեւ նրանց Գյումրի ժամանելու միակ նպատակը քաղաքի հետաքրքիր վայրեր այցելելն էր: Կազմակերպիչները շրջագայության չեղարկումը արդարացրեցին օրվա ուշ ժամով:

Ի դեպ, ԱՊՀ գեղեցկուհիներին կճանապարհեն կրկին Գյումրիից:

Տպել
6073 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց