Էդուարդ Թոփչյանը՝ Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ

25/05/2017 schedule15:15

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Հիշեցնենք, որ այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ երիտասարդ սերնդի հետ կապված ցանկացած մրցույթի, դասական երաժշտության միջոցառման շրջանակներում բոլորը, այդ թվում նաև ինքը, ցանկանում են տեսնել շատ վառ և լուրջ ապագա ունեցող երիտասարդների։ «Եթե նույնիսկ Խաչատրյանի մրցույթում Երևանում հաջողությունների հասնեն այլազգի երգիչներ, նրանք կկապվեն մեր երկրի հետ, և մեր օպերային թատրոնն ապագայում առիթ կունենա նրանց որպես հյուր երգիչների ընդունելու։ Ենթադրում եմ, որ այդպես կլինի, քանի որ եթե ցանկացած մեկն իր առաջին քայլերը կատարելիս որևէ երկրում հաջողություններ է գրանցում, կարծես թե կապվում է այդ երկրի հետ»,- նշեց Էդուարդ Թոփչյանը։

Նա նաև նկատեց, որ ինքը՝ որպես ժյուրիի անդամ, երգչի մեջ գնահատելու է պրոֆեսիոնալիզմը. «Աշխարհը հիմա փոխվել է։ Շատ երկրներ կան, որտեղ օպերային թատրոններում քաստինգ են անցկացնում, այն պարագայում, երբ երգիչների դեպքում քաստինգ չի կարող լինել։ Ես դեպքեր գիտեմ, երբ առաջին փուլում օպերային թատրոնը դիտարկում է երգիչների արտաքինը։ Այսինքն՝ եթե մի երիտասարդ Պավարոտտի կամ Կաբալյե լինի, առաջին իսկ փուլից որևէ հնարավորություն չունի։ Ինձ համար օպերային արվեստը շարունակում է մնալ երաժշտական արվեստ, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է երգիչների գեղեցիկ ձայնն ու պրոֆեսիոնալ երաժշտական մակարդակը»։

Նշենք, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են նաև երաժշտական աշխարհում հայտնի մասնագետներ՝ Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի և աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր, Ջուլիարդի դպրոցի մանկավարժ, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն Ջորջ Պարոդին, երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր Ռիչարդ Ռոդզինսկին, հանրահայտ կլարնետահար, մանկավարժ Ջամպիերո Սոբրինոն, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը։ 

Մրցույթին կմասնակցեն 13 երկրի 43 վոկալիստներ։ Նրանք առաջին փուլում, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։ 

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթն ավանդույթի համաձայն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական այս նշանակալի իրադարձության բացման համերգին ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Կոստանտին Օրբելյանի, Վասիլի Վլասովի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Իզաբել Բայրաքդարյանը, մեծանուն այլ արտիստներ։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։

Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։

Տպել
1118 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին