Տեղեկատվության ազատության համար լիազոր մարմին կստեղծվի. նոր օրենքի նախագծի քննարկումներ

25/05/2017 schedule13:47

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «GIZ» աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվուղ հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի մշակման հիմքը  քաղաքացիական հասարակության պահանջն էր, ինչպես նաև 2003 թվականին ընդունված գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք այս օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում: Նրա խոսքով՝ նոր օրենքի նախագիծն ուղղված է մարդու իրավունքների իրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցային կառավարմանը: Որպես կարևոր դրույթներ՝  նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:

Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:

Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի որպես հիմնական սկզբունք նշել է, որ այն քննարկվելու և ընդունվելու է շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսի հիման վրա:

Այնուհետև GIZ փորձագետ Նորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համատեղ աշխատանքը և օրենքի նախագծի նախապատրաստական ողջ շրջանը: 

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Օտտո Լուխտերհանդթը քննարկման մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները և նշել, որ այս նախագիծն ավելի ժամանակակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու: Որպես դրական առանձնահատկություններ նա նշել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, տեղեկատվության ստացման համար էլեկտրոնային միջոցների կիրառման դրույթը:

Փորձագետի դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի բարելավման նպատակով:

Տպել
883 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է