Թուրքական կայքը գրում է Աթեշյանի հրաժարականի պատճառների մասին

25/05/2017 schedule15:04

Ստամբուլի հայ համայնքն արդեն երկար ժամանակ դժգոհ էր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի որոշումներից և վերջերս նույնիսկ սոցիալական արշավ էր սկսել նրա դեմ, ինչին էլ հետևեց Աթեշյանի հրաժարականը,- գրում է cumhuriyet.com.tr-ն:

Թուրքական կայքը հայկական Ակոսին հղումով հայտնում է, որ հրաժարականի որոշումը կայացվել է հայ համայնքի ներկայացուցիչների և որոշ հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանել: Այժմ, ըստ եկեղեցական կանոնների, սպասվում է նոր պատրիարքի ընտրություն, որը կազմակերպելու է մարտի 15-ին տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Աթեշյանի հրաժարականին նախորդել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդակցությունը, իսկ դրանից հետո Մոսկվայում մայիսի 16-ին կայացել էր Գերագույն հոգեւոր խորհրդի նստաշրջանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանը դե ֆակտո երկու առաջնորդ ուներ՝ Թուրքիայի իշխանության նշանակած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Փոխանորդի դեմ Պոլսում արդեն մի քանի տարի դժգոհությունների ալիք էր սկսվել: Պոլսահայերը պահանջում էին նոր պատրիարքի ընտրություն անցկացնել, որպեսզի համայնքի հոգեւոր առաջնորդին իրենք ընտրեն, ոչ թե Թուրքիայի իշխանությունը: Հարցը կարգավորելու նպատակով Էջմիածնում խոհրդակցություն էր անցկացվել: Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոսները համաձայնության էին եկել, որ նախ տեղապահ կընտրվի, որից հետո փոխանորդի լիազորությունները կդադարեցվեն: Եվ տեղապահը կսկսի նախապատրաստել նոր պատրիարքի ընտրությունը:

Տեղապահի ընտրության օրը ձայների մեծամասնությունը ստացել է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մրցակից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից անմիջապես հետո փոխանորդը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանի գրությունը, որով անցկացված ընտրությունն անօրինական է հայտարարվում: Արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Թուրքիայի հայերը նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Պահանջում են զրկել հոգեւորականի կոչումից:

Տպել
983 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)