ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով. Էդմոն Մարուքյանը մի քանի անգամ խայթեց Արմեն Աշոտյանին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ձեւավորելու քննարկումներն ավարտվեցին: Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու` ՀՀԿ-ի եւ «Ելք» դաշինքի տարբերակները: ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատվելու էին՝ նախկինում առկա 12-ի փոխարեն դառնալով 9 հանձնաժողով: «Ելք» դաշինքի առաջարկությամբ ԱԺ-ն պետք է ունենար 10 մշտական հանձնաժողով, և պահպաներ Մարդու իրավունքների հանձնաժողովը:

Առաջինը քվեարկության դրվեց ԱԺ մեծամասնության նախագիծը, որն ընդունվեց ձայների 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ համամասնությամբ: «Ելք» դաշինքի առաջարկին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ 0, ձեռնպահ 1:

Հարցի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու «Ելք» խմբակցության առաջարկին, որպեսզի ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը լինի 10-ը: Այնուամենայնիվ, դաշինքի ոչ բոլոր պատգամավորները մասնակցեցին քվեարկությանը:

Մինչ այդ, «Ելք» խմբակցության առաջարկը ներկայացրած Էդմոն Մարուքյանը եզրափակիչ ելույթ ունեցավ՝ անդրադառնալով «Հանրապետական» խմբակցության կողմից «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ արված քննադատություններին:

«Մենք քննարկում ենք մի նախագիծ, որը ներկայացվել է քաղաքական մեծամասնության կողմից, որի վերնագիրն է «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը փակելու մասին», քվեարկությունն այսպիսին է լինելու, եւ երկրորդ` ալտերնատիվ նախագիծը մենք ենք ներկայացրել, որը կոչվում է «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը չփակելու մասին»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ խոսակցություն չի գնում, թե ում որ դաշինքը կհասնի:

Մարուքյանի խոսքով՝ անկախ նրանից, թե իրենց ինչ հանձնաժողով կհասնի, իրենք կկարողանան կոմպետենտ թեկնածու առաջարկել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Մեզ մոտ ձեր կուսակցության նման չի, բնավ, որ օրինակ՝ վերջերս կրթության եւ գիտության նախարար աշխատած մարդուն փորձ է արվում վստահել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքը կարող է մի շարք հանձնաժողովներ ղեկավարել, բայց չի կարող օրինակ՝ Առողջապահության հանձնաժողովը ղեկավարել: «Այ, նման բաներ կան, իսկ դուք կարող եք, օրինակ, բայց ես ձեր անունն այդպես էլ չհնչեցրեցի»,- ձեռն ուղղելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի կողմը՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Վերջինիս խոսքով` ընթացող քննարկման ժամանակ «Ելք» դաշինքը պաշտպանում է 6-րդ գումարման Ազգային ժողովի շահը, որն է՝ ունենալ կարեւորագույն հանձնաժողովներ: «Մենք որեւէ մեկից որեւէ բան չենք խնդրում, մենք Դոնթի բանաձեւով մեզ հասանելիք բաներն ենք պահանջում, իսկ Դոնթի բանաձեւով, եթե 10 հանձնաժողով լինի, մի հանձնաժողովը հասնում է «Ելք» դաշինքին, եթե 9-ը, ապա չի հասնում»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը հանձնաժողովի նախագահի պաշտոն է ուզում, նաեւ ծառայողական ավտոմեքենա, Մարուքյանն ասաց. «Կարող ե՞ք այս ամբիոնից ասել, որ ում որ տալու եք, հրաժարվելու է իր ավտոմեքենայից, հա՞, հակադարձ հարցը ես եմ տալիս, կամ աշխատավարձը թող փոխանցի մանկատներին: Էդ գնացեք ձեր կառավարման օպտիմալացման ծրագրերով արեք: Այստեղ մենք պահպանում ենք ԱԺ «Կանոնակարգ օրենքը», Դոնթի բանաձեւը, ընդդիմության շահերը, ՀՀ քաղաքացիների շահերը»,- նշեց Մարուքյանն ու կրկին անդրադարձավ ՀՀԿ-ի բժիշկներին:

«Սիրելի բժիշկները, որ կրթության եւ գիտության նախարար են աշխատել, թող չմտահոգվեն: Երբեք ես ձեր անունը չեմ հնչեցնի»,- ասաց Մարուքյանը: Կրկին արձագանքելով Աշոտյանին, ով, ըստ ամենայնի, ցանկանում էր, որ իր անունը հնչի, որպեսզի արձագանքի իրավունք ստանա:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առանց խոսափողի ասաց. «Արխային հնչեցրա»: Մարուքյանը դրա անհրաժեշտությունը չտեսավ: «Պարոն Մարուքյան, եթե թույլ տաք ես ձեզ օգնության կարգով մի բան ասեմ՝ ես հիմա նայեցի Կանոնակարգ օրենքը, անուն տալուց հետո որեւիցե մեկն իրավունք չունի խոսք վերցնելու, պատասխանելու»,- միջամտեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Էդմոն Մարուքյանի պատասխանը չուշացավ. «Ես չեմ ուզում իմ ելույթը համեմեմ ՀՀԿ-ի ներկայացուցիչների անուններով, կներեք, ես չեմ ուզում: Ամեն դեպքում, անցնեմ առաջ, շնորհակալ եմ պարոն ԱԺ նախագահ»:

Այսպիսով, 6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 9 մշտական հանձնաժողով նախկին 12-ի փոխարեն:

Տպել
4704 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)