Ավարտական դրամահավաքության ահազանգեր`3- 50 հազար դրամ են հավաքում. դպրոցների ցանկը

Ուսումնական տարին մոտենում է ավարտին, եւ դեռ մարտի վերջից սկսած` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թեժ գծով ստացվել են բազմաթիվ բողոքներ` կապված ավարտական դասարաններում իրականացվող դրամահավաքության հետ:

Կրթության պետական տեսչության պետից մի քանի րոպե ժամանակ պահանջվեց, որպեսզի թվարկի այդ առումով իրենց ուշադրության կենտրոնում հայտնված դպրոցների ոչ ամբողջական ցանկը: Ահազանգերը (այդ թվում վարչապետին հասցեագրված, ապա կրթության պետական տեսչությանը վերահասցեագրված) ստացվել են թե´ մայրաքաղաքի, եւ թե՛ մարզային դպրոցներից:

Դրանք են.

Երեւանի թիվ 166, 122, 130, 7, 23, 3, 5, 197, 180, 105, 11, 122, 114, 87, 128, 37, 21, 80, 195 դպրոցներ, ոչ պետական «Անգելս» կրթահամալիր, տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, Արմավիրի մարզի Առատաշեն, Արարատի մարզի Լուսաշող, Սիսավան, Այգեստան համայնքների, ինչպես նաեւ Այնթապի թիվ 2 դպրոցներ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոց, Չարենցավանի թիվ 1, Աբովյանի թիվ 2 դպրոցներ, Լոռու մարզի Ախթալայի թիվ 1, Վանաձորի թիվ 11, ինչպես նաեւ Դարպաս գյուղի դպրոցներ, Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոց, Գագարինի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Բյուրականի դպրոց, Վայոց ձորի Արծվաբույն գյուղի դպրոց, Շիրակի մարզի Հառիճ գյուղի, Արթիկի թիվ 4 դպրոցներ եւ այլն:

Կրթության տեսչության պետը մանրամասնեց, որ բողոքները վերաբերում են ավարտական 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում աշակերտներից գումար պահանջվելուն: Խոսքը 3 հազարից մինչեւ 50 դրամի մասին է: Բայց, ինչպես նշեց Արամ Կարապետյանը, ահազանգերը հիմնականում անանուն են: Չնայած դրան` կա նախարարի հանձնարակական` անպայման զբաղվել նաեւ դրանցով:

Կրթության տեսչության պետը նկատեց, որ դպրոցների մեծ մասում ծնողները հավաքվում են ու կա´մ պնդում, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում, կա´մ էլ հավաստիացնում, որ գումար հավաքելու նախաձեռնությունն իրենցն է, իրենք ուզում են իրենց երեխաներին տոն պարգեւել, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները տեղյակ չեն եւ այլն:

Նույնը կրկնվել է Երեւանի թիվ 11 դպրոցում, որի վերաբերյալ ահազանգի հետքերով գնացել է Արամ Կարապետյանը: «Երեւանի թիվ 11 դպրոցի մասին նշվում էր, որ պարբերաբար կազմակերպվում է  դրամահավաք` համազգեստի, դպրոցի բակում ծաղկանոցներ կառուցելու, բարձր գնահատականներ նշանակելու համար: Ես անձամբ այցելել եմ դպրոց` այդ ամենի իսկությունը ստուգելու: Խնդրեցի, որ ծնողներին, դասավանդող ուսուցիչներին հավաքեն: Մոտ 200-300 մարդ: Անձամբ գնացել եմ, այդ ժողովին մասնակցել եմ, ասել եմ, որ եթե դուք քաղաքացիական ակտիվություն չցուցաբերեք, մենք չենք կարող միայնակ պայքարել այդ երեւույթների դեմ»,- մեր զրույցում նշեց կրթության տեսչության պետը:  

«Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ բոլոր դպրոցների տնօրենները անշուշտ տեղյակ են` չնայած չքմեղանում, ասում են, թե մենք չգիտենք, ծնողներն են անում եւ այլն: Երկու դեպքում էլ դա նրանց օգտին չի խոսում` ե´ւ վատ է, եթե չգիտի` դպրոցում ինչ է կատարվում, ե´ւ վատ է, եթե գիտի: Դրամահավաքությունն արվեստի աստիճան են հասցրել, բարձր մակարդակի, որ իսկապես ոչ մի իրավական կռվան չկա, որով կարողանաս դրա դեմ պայքարել»,- արձանագրեց տեսչության պետը:

Նշված դպրոցներից միայն Երեւանի թիվ 3-ում են պատժամիջոցներ կիրառվել, որովհետեւ այս պարագայում նաեւ ձայնագրություն է եղել, որը վկայել է, թե գումար է հավաքվում նաեւ անձամբ տնօրենի համար: «Օրինակ, թիվ 3 ավագ դպրոցում պարզվեց, որ 15 հազարական դրամ են հավաքում: Ուսումնասիրության ընթացքում դրամահավաքի փաստը ապացուցվել է, կիրառվել են տույժեր, դպրոցի դաստիարակչական գծով աշխատանքների կազմակերպիչը, որը ղեկավարում էր դրամահավաքության պրոցեսը, ազատվել է աշխատանքից, տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Դժբախտաբար, միշտ չէ, որ մենք կարողանում ենք ապացուցել, թե դրամը, որը հավաքվում է, ուր է գնում»,- ասաց կրթության տեսչության պետը:

Նա, ի դեպ, չբացառեց, որ որոշ ծնողներ նույնպես շահագրգռված են դպրոցում գումար հավաքելու հարցում եւ առնվազն շահում են այնքանով, որ այդ գործում ակտիվ դերակատարում ունենալով՝ իրենց երեխաների գումարը չեն վճարում: «Մեղք գործել չեմ ուզում, բայց համենայնդեպս այդ ծնողները հենց այնպես գլուխ չեն ջարդի, թե մենք ենք դա անում, ձեր ինչ գործն է եւ այլն»,- ասաց Արամ Կարապետյանը:

Տպել
13580 դիտում

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել