Փաշինյանը գնում է Ազգային Ժողով. ովքե՞ր են «Ելք»-ի ավագանու անդամները. ցանկ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝  «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝  7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե): Արդեն պարզ է, որ քաղաքապետի պորտֆելը պատկանում է ՀՀԿ-ի:

«Ելք»-ը Երեւանի ավագանու կազմում նախնական տվյալներով ունենալու է 14 ավագանու անդամ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց քաղաքապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ավագանու անդամի իր մանդատից: Նա գնում է Ազգային ժողով»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ավինյանը:

Եթե առաջին համարի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր մանդատից, ապա ցուցակի 2-րդ համարից մինչեւ 15 համարի թեկնածուները հավանաբար կլինեն ավագանու կազմում:

«Ելք»-ի 2-րդից 15-րդ համարի թեկնածուների կազմը հետեւյալն է.

1. Հարությունյան Արայիկ Էդուարդի

2. Խաժակյան Դավիթ Ռուբենի

3. Բախշյան Անահիտ Ներսեսի

4. Աթյան Աշոտ Միխայիլի

5. Սիմոնյան Ալեն Ռոբերտի

6. Խաչատրյան Անի Արշալույսի

7. Սամսոնյան Անի Տաճատի

8. Ավինյան Տիգրան Արմենի

9. Ղահրամանյան Սերգեյ Արսենի

10. Վարդանյան Թեհմինա Խաչատուրի

11. Աղաջանյան Էդուարդ Արթուրի

12. Բաբայան Հարություն Վիլիկի

13. Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի:

14. Բաթոյան Զարուհի

7.75% քվե հավաքած  «Երկիր Ծիրանի» կուսակցությունում դեռ հաշվարկ չեն արել: Մամուլի պատասխանատու Սոնա Աղեկյանը armtimes.com-ի հետ զրույցում խոստացավ մինչեւ ժամը 13:00 ներկայացնել կուսակցության անդամների այն կազմը, ովքեր կլինեն ավագանու կազմում: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հավանաբար չի հրաժարվի իր մանդատից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս չի շտապում քաղաքական ուժերի ավագանու կազմի մասին տեղեկություններ հաղորդել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ դեռ հաշվարկ չի իրականացրել, ըստ այդմ, չի կարող պատասխանել, թե որ քաղաքական ուժը քանի անդամ է ունենալու Երեւանի նոր ձեւավորվող ավագանու կազմում: Առայժմ չկան նաեւ ինքնաբացարկների դիմումներ:

Տպել
7268 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան