Հարվածել են դիտորդի տեսախցիկին․«Քաղաքացի դիտորդ»-ը գրանցել է առաջին ընտրախախտումները․վիդեո

14/05/2017 schedule11:05

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արդեն հասցրել է գրանցել ընտրախախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են քվեարկության սենյակի սխալ կահավորման, քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայության, օգնության կարգի խախտման, դիտորդի լիազորությունների խոչընդոտման, դիտորդի իրավունքների սահմանափակմանը:

Ստորև ներկայացնում ենք խախտումները

1/2 07:30:00 Կուտակումներ տեղամասի մոտ

Վարտգեզ Գասպարին գտնվել է 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. տեղամասի դիմաց ժամը 7:30-ից մոտ մեկ, մեկուկես ժամ կայանած է եղել ավտոմեքենա: Հանձնաժողովի նախագահը մոտեցել է վարորդին խնդրելու համար, որ հեռացնի մեքենան, բայց վերջինս չի հեռացրել մեքենան: Վարտգեզ Գասպարին 14.05.2017թ. գտնվ Տեղամասի դիմաց ժամը 08:15-ի սահմաններում մոտ 5-6 մետր հեռավորության վրա հավաքված են եղել անհայտ անձինք: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել: Դիտորդի մոտենալուց խումբը ցրվել է:

2/12 08:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում

Վարտգեզ Լիվանի Գասպարին,14.05.2017թ. գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ժամը 8:30-ի սահմաններում տեխնիկական սարքի մասնագետը, հարվածել է Գասպարիի տեսախցիկին, օբյեկտիվը հեռացրել իր ուղղությունից՝ այդպիսով խոչընդոտելով դիտորդի նկարահանմանը: Դիտորդը նկարել է մասնագետին, առկա է տեսագրություն: Հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել խախտումը դադարեցնելու համար:

2/12 07:40:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում

Սիրանուշ Մանուչարյանը, 14.05.2017թ. գտնվել է թիվ 7/43 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Դիտորդին 7.40-8.00 արգելվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը հետնամասի կողմից դիտարկելու, համապատասխան հատվածում ազատ տեղաշարժվելու և լուսանկարելու իրավունքի իրականացումը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն նախագահի կողմից, փոխարենը, ստեղծվել են անհիմն խոչընդոտներ: Դիտարկումը թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո, խախտումը գրանցամատյանում ևս գրանցվել է Նախագահի կողմից անհիմն խոչընդոտներ ստեղծելուց հետո: Գրանցամատյանի համապատասխան էջը լուսանկարելու դիտորդի իրավունքը ևս որոշ ժամանակահատված սահմանափակվել է և թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո:

2/12 09:41:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում

Վարտգեզ Լիվանի Գասպարին գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Ժամը 8:20-ի սահմաններում անհայտ անձ, որը ձեռքին ուներ ինչ-որ տարբերանշան (բեյջ), հարվածել է Գասպարիի տեսախցիկին և արագ հեռացել տեղամասից: Դիտորդը նկարել է անձի դեմքը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է հայտնել, թե արդյոք գրանցված է նշված անձը գրանցամատյանում թե ոչ և ով է նա:

2/12 09:38:00 Վիճակահանության կարգի խախտում

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ հանձնաժողովի անդամների վիճակահանության կարգը խախտվել է, քանի որ այն տեղի է ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի բացակայությամբ։

2/12 08:08:00 Օգնության կարգի խախտում

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ տեսողության խնդիր ունեցող տարեց մարդուն անձը օգնել է առանց գրանցվելու։

2/12 08:32:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Ժորժ Հակոբի Սեյրադարյանը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետևյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը և հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։ 

Տպել
2522 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին